Վերաքննիչ դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որոշումը (ուղիղ միացում)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը երեկ հեռացել էր խորհրդակցական սենյակ:
Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվում է այսօր:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

















































