Եվրոպացի գիտնականների խումբը կզբաղվի Անտարկտիկայի սառույցների հորատմամբ
Պաշտոնապես մեկնարկել է 1,5 մլն տարում Երկրի մթնոլորտի եւ կլիմայի վիճակի մասին պարբերական հաշվետվություն կազմելու հավակնոտ նախագիծը, հայտնում է BBC News-ը:
Եվրոպական կոնսորցիումը դեկտեմբերին կուղեւորվի Անտարկտիկա, որտեղ կսկսի սառցադաշտի արեւելյան հատվածի հորատման գործընթացը:
Գիտնականները մտադիր են հորատել մինչեւ 3 կմ խորությամբ: Այս հետազոտության նպատակն է պատճառների հայտնաբերումը, որոնց հետեւանքով անցյալում փոփոխվել են սառցային շրջանների ցիկլերը:
«Մոտ 900 հազար տարի առաջ ինչ-որ բան է տեղի ունեցել: Եթե սառցային շրջանները փոփոխվում էին յուրաքանչյուր 40 հազար տարին մեկ, ապա ավելի ուշ այս ցուցանիշը կազմել է 100 հազար տարի, եւ մենք չգիտենք՝ ինչու»,- BBC News-ի հետ զրույցում հայտարարել է Երկրագիտության ինստիտուտի դոկտոր Քեթրին Ռիցը:
Արշավախմբի անդամներն իրենց աշխատանքը կիրականացնեն լեռնաշղթայի վրա՝ ֆրանս-իտալական գիտահետազոտական կայանից մոտ 40 կմ հարավ, որը հայտնի է «Կոնկորդիայի գմբեթ» անունով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում