Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ. Փաշինյան
Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորագավիթի անտոմաքսատուն կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետը սենյակներից մեկում նկատել էր կեղտոտ եռագույն դրոշը պատի տակ դրած:

















































