Ինչու Սասուն Միքայելյանը ԵԿՄ համագումարին չէր հրավիրել իր մարտական ընկերոջը
Տեղի ունեցավ ԵԿՄ համագումարը: Ինչպես եւ սպասվում էր միաձայն ԵԿՄ վարչության նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը: Այո, այո, այն նույն Սասուն Միքայելյանը, որը խոստանում էր որեւէ դեպքում ԵԿՄ վարչության նախագահ չընտրվել:
Եւ հիմա, երբ Միքայելյանը ԵԿՄ նախագահ է, շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ ԵԿՄ համագումարին չէր հրավիրվել Սասուն Միքայելյանի մարտական ընկերը: Իսկ Սասուն Միքայելյանի մարտական ընկերը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է:
«Ես բազմիցս ասել եմ` Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է, մնում է իմ մարտական ընկերը: Դա ուրիշ կատեգորիա է, ուրիշ դաշտ է, ուրիշ հասկացողություն է: Նա մնալու է իմ մարտական ընկերը`ինչ հարաբերություններ էլ լինեն: Ես կարա՞մ Սերժ Սարգսյանին փոխեմ, որ իմ մարտական ընկերն է: Մարտական ընկերն ավելի վեհ հասկացողություն է, քան ինչ-որ քաղաքական ինտրիգներ»,- ավելի քան յոթ տարի առաջ հայտարարել էր Սասուն Միքայելյանը:
Եթե մարտական ընկեր հասկացությունն իրոք ավելի վեհ հասկացություն է, քան ինչ-որ քաղաքական ինտրիգը, ապա ինչու ԵԿՄ համագումարին չէր հրավիրվել մարտական ընկեր Սերժ Սարգսյանը:
Իսկ գուցե այն ժամանակ, երբ Սասուն Միքայելյանը նոր էր հայտնվել ազատության մեջ նա Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները բարելավելու, նորմալացնելու խնդի՞ր էր դրել:
Ամեն դեպքում մնում է արձանագրել, որ համագումարին Սերժ Սարգսյանը ներկա չէր:
Մի հարց եւս բաց է մնում: «Ես չեմ ուզում մտնել քաղաքականություն մեջ»,- ապրիլի 7-ին, արդեն այս տարվա ապրիլի 7-ին հայտարարել է Սասուն Միքայելյանը, բայց մինչ այս պահը նա վայր չի դրել պատգամավորի մանդատը:
Եթե չես ուզում քաղաքականության մեջ լինել, ապա ինչո՞ւ ես պատգամավորի աթոռ զբաղեցնում: Իմքայլականներ, ՔՊ-ականներ ձեր ընկերոջը բացատրեք, որ լինել պատգամավոր արդեն իսկ նշանակում է լինել քաղաքականության մեջ: Բացատրեք, թե չէ անհարմար բաներ են ստացվում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից