Վախթանգ Կիկաբիձեն ներկա չի լինի Դանելիայի հուղարկավորությանը
Վրացի հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն հայտարարել է, որ ներկա չի լինի իր ընկերոջ՝ ԽՍՀՄ հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի հուղարկավորությանը, որը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 9-ին: Նրա աճյունը կամփոփվի «Նովոդևիչյե» գերեզմանատանը:
«Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը: Ներկա չեմ լինի, քանի որ գտնվում եմ հիվանդանոցում»,- Կիկաբիձեի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն:
Ավելի վաղ արտիստը հայտնել էր, որ դիալիզի պրոցեդուրա է անցնում:
Հիշեցնենք, որ դերասանը 2008 թ. պատերազմից հետո հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուսաստանում՝ մերժելով անգամ իր 70-ամյա հոբելյանի կապակցությամբ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից իրեն շնորհված «Բարեկամության շքանշանը»: Կիկաբիձեն իր արարքը բացատրել էր այն հանգամանքով, որ «չի կարողանում հաշտվել Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ սանձազերծված պատերազմին»:
Դանելիան հոսպիտալացվել էր այս տարվա փետրվարի վերջին: Կինոռեժիսորը բժիշկներին էր դիմել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ թոքաբորբ ախտորոշումով: Դանիելիան մահացել էր ապրիլի 4-ին՝ 88 տարեկանում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը