Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում. Դավիթ Տոնոյան

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ

- Պարոն նախարար, երբեմն թվում է, որ մեր հասարակությունը միշտ չի ռացիոնալ ընկալում «պատերազմ» եւ «խաղաղություն» եզրույթները:

 - Ես այդպես չեմ կարծում: Միգուցե խաղաղության ընկալման խնդիրները պայմանավորված են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք:

 Բայց պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: Պատերազմի ընկալումը, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, եւ նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում:

 - Վերջին ամիսներին, երբ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, դա հաճախ բացասական արձագանքի է արժանանում մեր հասարակության մոտ: Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում խաղաղությանը պատրաստվելու մտքից:

 - Կարծում եմ՝ ձեւակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:

 - Հենց դա նկատի ունեի նախորդ հարցում, երբ ասում էի, որ ընկալումը, երբեմն, ռացիոնալ չէ: Խաղաղություն ասելով՝ ինչո՞ւ ենք բացասական բան ընկալում:

 - Թերեւս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետեւանք է:

 Խնդիր կա նաեւ այն առումով, որ մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչեւ 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք: 

Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարեւորությունը պետք է գիտակցվի եւ գնահատվի: 

Մարդիկ, երբեմն, հայտնվում են հարեւան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն եւ չեն ունենալու:

 - Բանակցային գործընթացի մասին որքանո՞վ եք տեղեկացված: Երբ ԱԳ նախարարը կամ վարչապետը հանդիպում են իրենց պաշտոնակիցներին, դուք տեղեկատվություն ստանո՞ւմ եք:

 - Չգիտեմ, թե նախկինում պաշտպանության նախարարները ինչ ծավալով են տեղեկացված եղել բանակցային գործընթացի մասին, բայց ես ունեմ բավարար տեղեկություններ եւ գիտելիքներ, որոնք ինձ եւ Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը:

 Ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ, զինվորականների գլխավոր խնդիրն է նպաստավոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում:

 - 2018թ. հուլիսին Դուք ներկայացրեցիք Ձեր տեսլականը պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ, որը, կարծում եմ, շատ քիչ քննարկվեց փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում: Ձեր տեսլականի առանցքային կետերից մեկը սա էր. «Պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ»: Ի՞նչ է պետք է անել, որ այս բառերը գործողություններ դառնան: Եվ արդյո՞ք այդ առաքելության զգացողությունը մինչ այդ չկար: 

- Այդ շեշտադրումն անելիս ես խոսել եմ ոչ միայն Զինված ուժերի եւ պաշտպանական համակարգի, այլեւ մեր ամբողջ հանրության մասին:

 Երբ հանրությունն ընկալում է Զինված ուժերին զուտ որպես պարտականություն կատարողի, դա նշանակում է, որ բանակը սահմանափակ թվով խնդիրներ ունի լուծելու: Հայ ժողովուրդը եւ մեր Զինված ուժերը պետք է իրենց առջեւ թռիչքային նպատակներ դնեն, եւ հիմքում պետք է առաքելությունը լինի: Չենք կարող սահմանափակել մեզ կանոնադրությամբ, ժամանակով կամ տարածությամբ: Երբ առաջնորդվում ենք առաքելությամբ, անում ենք առավել, քան մտածում ենք, առավել, քան պլանավորում ենք, առավել, քան կարող ենք:

 - Նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին ինչպես Զինված ուժերը՝ «Մարտի 1-ի» գործով, այնպես էլ մարդիկ, որոնք դերակատարություն են ունեցել բանակի ստեղծման եւ կայացման գործում՝ Մանվել Գրիգորյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը: Փոփոխություններ եղան Պաշտպանության բանակի ղեկավարությունում: Հաճախ կարելի է կարծիքներ լսել այն մասին, որ թիրախավորված պայքար է տարվում Զինված ուժերի դեմ:

 - Նախ եւ առաջ, մենք պետք է սառնասրտորեն սպասենք հետաքննության եւ դատական գործընթացների ավարտին: Իմ խորին համոզմամբ՝ 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապը Զինված ուժերի նախաձեռնությամբ չի եղել: Զինված ուժերը իրականացրել են որոշակի գործառույթներ, եւ եթե ապացուցվի, որ եղել են ոչ իրավաչափ գործողություններ, պատասխանատուները պետք է պատժվեն: 

Ինչ վերաբերում է բանակի դերակատարությանը երկրի կյանքում, ապա մենք վարչապետի հետ համակարծիք ենք, որ Զինված ուժերը այլեւս երբեք չպետք է որեւէ մասնակցություն ունենան քաղաքական, նախընտրական կամ հետընտրական գործընթացներում: 

- Տեսլականում ասել եք, որ «կոռուպցիոն որեւէ դրսեւորում տեղ չպետք է ունենա բանակում»: Այսօր նման դրսեւորումներ կա՞ն:

 - Ռիսկայնությունը շարունակում է բարձր մնալ, բայց ջանքեր են գործադրվում ռիսկերի նվազեցման համար: Զինված ուժերում կոռուպցիոն երեւույթները ոչ թե պատճառ են, այլ որոշակի խնդիրների հետեւանք: Դրանց թվում են ռեսուրսների ոչ բավարար լինելը, սոցիալական որոշ խնդիրներ լուծելու ցանկությունը, անկատար ինստիտուցիոնալ կարգավորումները, երկրի տնտեսական հնարավորություններին անհամապատասխան քանակով Զինված ուժերը: 

- Ի՞նչն ենք համարում կոռուպցիոն դրսեւորում:

 - Հիմնական խնդիրը կապված է գնումների հետ՝ փակ համակարգերում ռիսկայնությունը սովորաբար բարձր է լինում: Եվ պետք է շատ բաց խոսեմ նաեւ այն մասին, որ գնումներին վերաբերող օրենսդրությունը կոռուպցիոն դրսեւորումների համար մեծ հնարավորություններ է ստեղծում:

 - Տեսլականում նշել էիք. «Թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից եւ հետամտի առավելապաշտական նպատակներ»: Իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ 2018թ. աշնանը Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի ձեռք բերած պայմանավորվածությունը՝ լարվածության նվազեցման մասին, կաշկանդում է բանակին, երբ կարիք կա հակառակորդի հետ խոսել ուժի լեզվով:

- Մենք մեզ որեւէ ձեւով կաշկանդված չենք զգում: Միմյանց չթիրախավորելու պայմանավորվածությունը մինչ օրս հիմնականում պահպանվում է, սակայն եթե հակառակորդը որոշակի քայլեր ձեռնարկի, խստորեն կպատժվի:

 - 2016 թվականի փետրվարին՝ Ապրիլյան պատերազմից մոտ 2 ամիս առաջ, երբ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էիք, ասել էիք, որ հայկական զինված ուժերը «ստատիկ պաշտպանությունից» կանցնեն «սանձահարման/զսպման համակարգին»: Ինչ-որ բան կանխազգո՞ւմ էիք:

 - Ես դա կանխազգացում չէի անվանի: Պարզապես սառը հաշվարկ էր:

 - Վերջերս Նյու Յորքում ասացիք, որ ավելացնելու եք գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում: Կարո՞ղ եք որոշակի մանրամասներ ներկայացնել այդ ստորաբաժանումների մասին: 

- Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում: 

- Այսպես կոչված «ասիմետրիկ պատասխա՞ն» ենք տալու:

 - Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում:

 - Այսինքն, օրինակ, A կետում՝ հանդիպելով սադրանքի, մեր Զինված ուժերը կարո՞ղ են հարված հասցնել B կետում: 

- Ոչ միայն B կետում: Նաեւ C, D, E կետերում: 

- Ձեր՝ նախարար դառնալուց հետո սկսեցին քայլեր ձեռնարկվել Զինված ուժերը բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներով համալրելու համար: Սա ե՞ւս պետք է դիտարկել ստատիկ պաշտպանությունից հրաժարվելու համատեքստում:

 - Սա կարող եք համարել «ասիմետրիկ պատասխան»: Մենք հնարավորություն կունենանք մեծ հեռավորության վրա ներազդել հակառակորդի վրա:

 - Շուտով կլրանա մեկ տարին, ինչ դուք աշխատում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գո՞հ եք ձեր աշխատանքային հարաբերություններից:

 - Այո՛, մենք ամենօրյա կապի մեջ ենք: Վարչապետը մեծ ուշադրություն է դարձնում Զինված ուժերին, ինչպես եւ միշտ արել են Հայաստանի ղեկավարները: Վարչապետը շատ լավ պատկերացնում է մեր առջեւ ծառացած խնդիրները եւ սրտացավ է դրանց լուծման հարցում:

 - Դուք երկար տարիներ աշխատել եք Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Երբ համաձայնվեցիք նախարար դառնալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, որոշ մարդիկ «դավաճանություն» անվանեցին դա: Ի՞նչ կասեք այդ մարդկանց:

 - Եթե պաշտպանության նախարար դառնալը կարող է «դավաճանություն» գնահատվել, դա մտածելակերպի խնդիր է: 

Ես համոզմունք ունեմ, որ Հայաստանում ցանկացած քաղաքական փոփոխության պարագայում պաշտպանական համակարգը պետք է պահպանի ամրությունն ու կայունությունը: Եվ այդ գիտակցումը եղել է բոլոր ղեկավարների մոտ՝ բոլոր ժամանակահատվածներում: 

- Պարոն նախարար, Ձեր որդին ծառայում է Արցախում, իսկ Ձեր աշխատանքի մեծ մասը կապված է Արցախում նոր պատերազմի հավանականության հետ: Ի՞նչ զգացումներ եք ապրում:

 - Ես զգում եմ, որ այսօր Էդգարն իմ ուշադրության պակասն ունի: