Իսկապե՞ս ականջակալները կարող են քաղցկեղ առաջացնել
40 երկրի 230 կենսաքիմիկոսներ և կենսաբաններ դիմել են ՄԱԿ-ին՝ հիմնավորելով, թե որքան վտանգավոր են անլար ականջակալները: Նրանք պնդում են, որ էլեկտրամագնիսական ճառագայթները կարող են առաջացնել քաղցկեղ, գենետիկ ու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, սթրես, նյարդաբանական խանգարումներ և ինքնազգացողության վատացում: Այդ կարծիքին են նաև ռուս գիտնականները: Նրանք կարծում են, որ 5G որակի կապի ներմուծումը ավելի կվտանգի մարդկանց առողջությունը:
Բանն այն է, որ 5G որակի տեխնոլոգիաները միկրոալիքային ճառագայթներ են, որոնք արդյունավետ են կարճ տարածության վրա: Դրանք դժվարությամբ են անցնում պինդ նյութերի միջով, անհրաժեշտ կլինեն բազմաթիվ միկրոհաղորդիչներ, որոնք կտեղադրվեն բնակարաններում, շքամուտքերում և կավելացնեն էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց վրա, կարծում են ռուս գիտնականները:
Քաղցկեղի ու մյուս վտանգավոր հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար գիտնականներն առաջարկում են նվազեցնել գաջեթների օգտագործման ժամանակը: Իսկ ռիսկի խմբում են մինչև 18 տարեկանները, հղի կանայք, արյան բարձր ճնշում ունեցողները, նյարդային համակարգի խանգարումներով տառապողները, չարորակ ուռուցքներ, իմունային համակարգի խնդիրներ ունեցող հիվանդները: Նրանք բջջայիններից պետք է օգտվեն ոչ ավելի, քան օրական 2 ժամ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում