Հայտնի են մեկօրյա ճանապարհորդության համար ամենաէժան քաղաքները
Կահիրեն, Մեխիկոն եւ Անթալիան զբոսաշրջիկների մեկօրյա ճանապարհորդության համար ամենամատչելի ուղղությունների վարկանիշում առաջատարներ են, հաղորդում է Rumbo-ն:
Առցանց ծառայությունը կազմել է մեկօրյա ճանապարհորդությունների համար ամենաէժան ուղղությունների վարկանիշը: Հաշվի են առնվել բնակության, տրանսպորտի, սնունդի եւ զվարճանքների՝ էքսկուրսիաների, թանգարանների, այիգիների մուտքի տոմսերի արժեքները:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն առաջին տեղն է զբաղեցրել: Այս քաղաքում մեկ օրվա մնալու համար բոլոր նշված ծախսերը կարող են 48 եվրո արժենալ:
Ցուցակի երկրորդ տեղում Մեխիկոն է: Այստեղ 72 եվրոյով կարելի է հիանալի անցկացնել արձակուրդի մեկ օրը:
Եռյակը եզրափակել է թուրքական Անթալիան. այստեղ ստանդարտ զբոսաշրջային ծախսերի համար մեկ օր մնալու դեպքում 75 եվրո կպահանջվի:
Ամենամատչելի ուղղությունների 20-յակում հայտնվել են նաեւ Բուենոս Այրեսը, Մումբայը, Կուալա Լումպուրը, Ռիգան, Պակիստանը, Բալին, Մոսկվան եւ այլ քաղաքներ:
Ամենաէժան ցուցակի ամենաթանկ քաղաքներն են Մարաքեշն ու Տալլինը: Մեկ օր մնալու համար 113 եվրո կպահանջվի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում