Որ դեպքում օգուտ կտան «խելացի» գոմերը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում հաստատեց Փոքր եւ միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Նախատեսվում է, որ 2019-2021 թվականներին 3,2 մլրդ դրամի ներդրում կատարել շուրջ 230 անասնագոմի կառուցումը ֆինանսավորելու հարցում: Անասնագոմերը լինելու են տիպային՝ երեք ձեւի: Դրանք հագեցած են լինելու բոլոր անհրաժեշտ պարագաներով, այդ թվում կաթի ագրեգատներով:
Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում՝ տնտեսվարողներին՝ 50%-ի չափով, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար` շուրջ 70%-ի չափով։
Նախատեսվում է կառուցել 230 անասնաշենք: Մնում է, որ ընտրվեն նրանք, ովքեր իսկապես զբաղվելու են գյուղատնտեսությամբ, եւ ոչ թե շենք են կառուցելու, որ այն հետո վերավաճառեն: Այս հարցում պետությունը պետք է լինի ավելի քան հետեւողական:
Գոմերը պետք է կառուցվեն 15-20 անասունի համար, որը թույլ կտա օգնել միջին եւ փոքր բիզնեսին, որը թույլ կտա մրցակցել խոշորների հետ: Եւ ընդհանրապես, պետությունը պետք է ամեն ինչ անի, որ այս ոլորտում չլինեն խոշորներ, որոնք կլանելու են փոքրին եւ միջինին: Երեսուն կամ քսան կով պահող տնտեսությունները կարող են դառնալ Հայաստանում խելացի անասնապահության զարգացման հիմքը: 15-20 խոշոր եղերավոր անասուն պահող տնտեսությունն առնվազն 15-20 հազար դոլարի եկամուտ է ունենալու, ինչը օգնելու է եւ գյուղատնտեսության եւ գյուղի զարգացմանը:
Ոչ մի դեպքում չի կարելի այս ծրագրում ներառել 15-ից քիչ անասուն պահող տնտեսվարողներին: Ոչ միայն պետք է տրամադրվի տարածք՝ գոմը կառուցելու համար, այլ հստակ երաշխիքներ, որ այնտեղ առնվազն 15 կով է պահվելու: Ավելին, տնտեսվարողները պետք է լինեն մշտական դիտարկման տակ: Ահա այս դեպքում ծրագիրը կտա իր պտուղները:
Անդրանիկ Գրիգորյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը