Կիբեռանվտանգության համաշխարհային աղյուսակում Հայաստանը 32 հորիզոնականով բարելավել է դիրքերը
Կիբեռանվտանգության 2018թ.-ի համաշխարհային վարկանշային աղյուսակում Հայաստանը հայտնվել է 79-րդ տեղում՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բարելավելով դիրքերը 32 հորիզոնականով:
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել տվյալ երկրի հակվածությունը կիբեռանվտանգությանը, ինչի շրջանակներում գնահատվել են օրենսդրական դաշտը, տեխնիկական տվյալները, որակի բարձրացումն ու գործակցությունը:
Վարկանշային աղյուսակի առաջատարն է Մեծ Բրիտանիան, որին հաջորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Հարևան երկրներից Վրաստանը հայտնվել է 18-րդ, Թուրքիան՝ 20-րդ, Ադրբեջանը՝ 55-րդ և Իրանը՝ 60-րդ տեղում:
Մասնագետների տվյալներով՝ 2018թ.-ի վերջի դրությամբ աշխարհում համացանցի 3,9 մլրդ օգտատեր է գրանցված եղել, որը մոլորակի բնակչության 51,2%-ն է: Կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը 2030թ.-ին 70%-ի կհասնի:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում