Ինչպես գողանալ ցանկացած գաղտնաբառ եւ հեռախոսի PIN ծածկագիր
Բրիտանացի գիտնականները նկարագրել են սմարթֆոնի PIN ծածկագիրը գողանալու միջոցը, որը հիմնված է ակուստիկ ալիքների հաշվման վրա: Այս թեմայով Քեմբրիջի համալսարանի մասնագետների կողմից պատրաստված հոդվածը հայտնվել է Arxiv.org-ում, գրում է Planet Today-ը:
Երբ բջջային սարքի սեփականատերը PIN ծածկագիր կամ գաղտնաբառ է հավաքում, որոշակի ձայնային տատանումներ է կատարում: Եթե սարքը վարակվի տրոյանական ծրագրով, որը խոսափողի միջոցով հաշվարկի ձայները, ապա կարելի է ցանկացած PIN ծածկագիր կամ գաղտնաբառ ստանալ, ասում են բրիտանացի հետազոտողները:
Գիտնականները որոշել են հաստատել իրենց ասածը եւ Android օպերացիոն համակարգի համար լրտեսական հավելված ստեղծել, որը մուտքագրման ձայնով կորսա գաղտնաբառերը:
Մի քանի տասնյակ օգտատերերի մասնակցությամբ լրտեսական ծրագրային ապահովման փորձարկումը ցույց է տվել, որ նման կերպ կարելի է հասկանալ հավաքվող գաղտնաբառերի մոտ 60 տոկոսը:
«Կան նախազգուշական միջոցներ, որոնք կօգնեն ձեզ պաշտպանվել նման տեսակի հարձակումներից: Դուք կարող եք օրինակ գաղտնաբառի հավաքման ժամանակ անջատել ձեր գաջեթի խոսափողը, ինչպես նաեւ աղմուկը ճնշող տարբեր աքսեսուարներ օգտագործել», — ասում են սմարթֆոնները կոտրելու նոր մեթոդի հեղինակները:
Ավելի վաղ կիբերանվտանգության ոլորտի փորձագետները վտանգավոր խոցելիություն էին հայտնաբերել Android-ի UC Browser-ում: Խոցելիությունը թույլ է տալիս բջջային սարքերը վարակել վնասակիր սոֆտով:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում