Ապագա տիեզերագնացները 64 ժամ կզրկվեն քնից
2018 թվականին տիեզերագնացների ջոկատը համալրած թեկնածուները սկսել են թեստավորում անցնել սուրդոխցում, որը կարող է գնահատել նրանց հոգեբանական առանձնահատկությունները եւ հարմարվողականությունը, տեղեկացնում է «ԱիՖ»-ը՝ հղում կատարելով Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնին։
Փորձարկումներն անցկացվում են հատուկ փակ տարածքում, որտեղ մոդելավորվում են կեցության բարդ պայմաններ։ Արհեստական լուսավորության պայմաններում ապագա տիեզերագնացները հերթով պետք է արթուն մնան 64 ժամ՝ առանց խոսելու։
Այդ ընթացքում փորձարկվողը պետք է կատարի հոգեբանական մի ամբողջ համալիր, պրոֆեսիոնալ եւ ստեղծագործական խնդիրներ, ինչպես նաեւ ֆիզիկական վարժություններ։ Բացի այդ, ապագա տիեզերագնացը պետք է լրիվ վերահսկի իր վիճակը, օրագիր եւ ռեպորտաժներ վարի։
Հաճախ թեստավորումը սուրդոխցում անվանում են «միայնության փորձություն»։ Պատրաստման կենտրոնում նշում են, որ այն անցել են հայրենական բոլոր տիեզերագնացները՝ սկսած առաջին ջոկատից։
Թեստավորման ընթացքում նախատեսված է նաեւ անձնական ժամանակ, որը ապագա տիեզերագնացը կարող է ծախսել իր նախընտրած ձեւով։ Հետազոտության ընթացքը կվերահսկեն հոգեբանները, բժիշկներն ու ինժեներները։
Առաջինը փորձարկվել է տիեզերագնացի թեկնածու Եվգենի Պրոկոպեւը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում