Սթրեսը եւ վատ տրամադրությունը կարելի է հաղթահարել ընդամենը 12 րոպեում. հետազոտություն
Պարզվում է, որ վատ տրամադրությունը եւ սթրեսը կարելի է հաղթահարել ընդամենը մի քանի րոպեում: Այովայի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ սեփական տրամադրության բարձրացման հմար բավական է մարդկանց հանդեպ բարեհամբույր մոտեցումը:
Հետազոտությանը մասնակցել է 496 ուսանող, որոնք պետք է իրենց վրա փորձարկեին տագնապայնության նվազեցման մի քանի մեթոդներ: Ընդ որում՝ յուրաքանչյուր վարժությունը տեւել է ընդամենը 12 րոպե: «Գթասրտություն» վարժության ժամանակ կամավորները պետք է ներքուստ երջանկություն ցանկանային հանդիպող անցորդներին, «Փոխադարձ կապվածություն» վարժության ժամանակ մտածեին շրջապատող մարդկանց հետ իրենց կապի մասին՝ պատկերացնելով, թե իրենց ինչպիսի ընդհանուր զգացումներ եւ հույսեր կարող են կապել: Երրորդ մեթոդը՝ «Նվազող սոցիալական համեմատություն», նախատեսում էր, որ փորձարկվողները պետք է մտածեն՝ կարող են արդյոք իրենք շրջապատողներից ավելի լավը լինել:
Փորձը ավարտելիս կամավորներն այնուհետեւ պետք է գնահատեին սեփական զգացումները (անհանգստություն, ուրախություն, սթրես, կարեկցանք): Պարզվել է, որ տագնապայնության դեմ ամենաարդյունավետ մեթոդը եղել է «Գթասրտությունը»: «Փոխադարձ կապվածությունը» ուսանողներին ավելի նրբանկատ է դարձրել այլ մարդկանց հետ հարաբերություններում, իսկ ահա «Նվազող սոցիալական համեմատությունը» փորձարկվողների տրամադրությունը ոչ մի կերպ չի բարելավել:
Հեռազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Happiness Studies ամսագրում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում