Նազենի Ղարիբյանը երկու ախմախ որոշում ստորագրելով դարձավ ավելի ճանաչելի, քան արվեստի գործիչները. Վիգեն Ստեփանյան
Եթե պերային թատրոնը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հասել է տեսանելի հաջողությունների, ինչո՞ւ ենք մենք խեղդում այդ ղեկավարին (Կոնստանտին Օրբելյանին-խմբ)՝ պատճառ բռնելով օրենքը կամ հայերեն չիմանալը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բեմադիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը՝ հավելելով, որ կարելի է ամեն պատճառ էլ հորինել:
«Մի անգրագիտությունը մեկի հետեւից են անում: Նազենի Ղարիբյանն իր եսը գերադասում է բոլոր ստեղծված բոլոր իրավիճակներին: Կուզենա՝ սրան կհանի, նրան կնշանակի: Խաղուպա՞ր է սա: Չ՞է որ մարդիկ այսքան տարի փորձ ու գիտելիք են կուտակել:
Էս աղջիկը չի սիրում Կոնստանտին Օրբելյանին ու ասում է՝ պիտի գնաս, օրենքը սա է պահանջում: Իսկ որ Օրբելյանը Օպերային թատրոնը վերջապես ոտքի է կանգնեցրել, որ վերջապես Օպերային թատրոնն ունեցավ պրեմիերաներ, ներկայացումներ, դա կարեւոր չէ: Կարեւորը՝ ՊՈԱԿ, օրենք: Նազենի Ղարիբյանը երկու ախմախ որոշում ստորագրելով դարձավ ավելի ճանաչելի, քան արվեստի գործիչները»,-ասաց դերասանը:
Հիշեցնենք, որ օրերս Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով միայն գեղարվեստական ղեկավար: Ինքը՝ Օրբելյանը հայտարարել է, որ այդ դեպքում ընդհանրապես կհեռանա թատրոնից:
Բացի այդ, նախօրեին Հայաստանի թատերական գործիչների միությունում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որի մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը: Նամակի տակ ստորագրել են Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների ղեկավարները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը