Իշխանությունը շարունակում է գնալ «միջոցառումային» ճանապարհով՝ աշխատանքային, լուծվող խնդիրները վերածելով աղմկոտ ակցիաների
Իմ բաժին երկու բառը))
«Օպերայի խնդիրը» պիտի ուղղակի չծագեր. վաղուց պարզ էր, որ մի օր պիտի փոխվի օպերայի իրավական կարգավիճակը, այն կարգավորող օրենսդրությունը, անգամ մշնախն է ընդունում, որ այսօրվա «պոակական» օրենսդրությունը թերի է ու խնդրահարույց։
Ոչ ոք, կարծես թե, չի վիճարկում նաև Օրբելյանի մասնագիտական բարձր որակները և մեծ ներդրումը՝ մեր կիսամեռ օպերայի վերականգնման գործում։
Այս ֆոնի վրա չեմ կարողանում դեռևս հասկանալ, թե ինչո՞ւ փորձ չարվեց գտնել փոխադարձ ընդունելի որևէ միջանկյալ, ժամանակավոր լուծում՝ մինչև օրենսդրական փոփոխությունների կայացումը, որպեսզի այս մեծ, աղմկոտ ու տհաճ պերֆորմանսին ականատես չլինեինք։
Ինչո՞ւ ենք մենք շարունակում կոնֆլիկտով լուծել խնդիրները, ինչո՞ւ այդպես էլ չսիրեցինք իրար լսելու, հասկանալու, փոխզիջումների ու ընդհանուր շահի ճանապարհը։
---
Էս երկու օրվա դեպքերից երկու բան առանձնացրի ես ինձ համար՝ լավ ու վատ։
Լավը՝ օպերային թատրոնի արտիստական կազմը բավականին համախմբված է ու հաստատակամ՝ թատրոնին վերաբերող փոփոխություններում իր դիրքորոշումը կարևորելու հարցում (ուղիղ ժողովրդավարություն էինք, կարծես թե, պահանջում. ահա՛ այն)։
Վատը՝ իշխանությունը շարունակում է գնալ «միջոցառումային» ճանապարհով՝ աշխատանքային, լուծվող խնդիրները վերածելով աղմկոտ ակցիաների՝ առանց հաշվի առնելու ոլորտի և իրավիճակի յուրահատկությունները։
Էսպիսի արհեստական կոնֆլիկտները մաշեցնում են մեր դրական սպասումների ռեսուրսը ու անընդհատ մեզ պահում անպտուղ լարվածության մեջ։
Ափսոս ենք՝ մենք էլ, ժամանակն էլ։
#օպերա
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը