Գիտնականները պատմել են՝ ինչ տեսք ունեին գիտությանը հայտնի առաջին կենդանիները
Դժվար է պատկերացնել, թե ինչ տեսք ունեին Երկիր մոլորակի առաջին կենդանի արարածները: Երկար ժամանակ համարվում էր, որ մոլորակի ամենահին բնակիչները գրեթե տափակ ծովային էակներ էին: Ավստրալիայի ազգային համալսարանի մասնագետները պարզել են, որ դա ամենեւին այդպես չէ, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով ScienceAlert-ին:
Հնագույն կենդանիները՝ դիքինսոնիաները, օժտված էին մկաններով եւ նյութափոխության համակարգով: Դիքինսոնիաները պատկանում են 635-542 մլն տարի առաջ Երկիր մոլորակում բնակեցված էդիակարյան բիոտաներին: Գիտնականները երկար ժամանակ փորձում էին հասկանալ՝ հատկապես ինչ են իրենցից ներկայացնում այդ արարածները: Դրանք վերագրվում էին ջրիմուռներին, մեդուզաներին, որդերին: Ավստրալացի գիտնականներն ուսումնասիրել են տիղմի մեջ հայտնաբերված քարացուկները, որոնք շուրջ 558 տարեկան են: Մասնագետները ենթադրել են, որ հարթ կողերով քարացուկը դիքինսոնիայի կմախք է: Հետազոտության ժամանակ գիտնականները հայտնաբերել են խոլեստերին, որն ապացուցում է մկանային կմախքի առկայությունը եւ կենդանիների աշխարհի հետ կապը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում