«Միսիս Կալիֆոռնիա» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել հայուհի Զառա Գեմիլյանը (լուսանկարներ)
Լոս Անջելեսի շրջանի Սան Ֆերնանդո քաղաքի բնակչուհի Զառա Գեմիլյանը վերջերս դարձել է «Միսիս Կալիֆոռնիա Գլոբ 2019» (Mrs. California Globe 2019) գեղեցկության մրցույթի հաղթող: Այս մասին հայտում է Rusarminfo-ն՝ նշելով, որ մրցույթն անցկացվում է 1996 թվականից ի վեր:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զառա Գեմիլյանը ծնվել է Հայաստանում 1983 թվականին, այնուհետև ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից էլ Միացյալ Նահանգներ:
«Հայաստանն ինձ համար միշտ անուրջների վայր է եղել: Երբ ես երեխա էի, ես Հայաստան մեկնում էի ամեն ամառ: Այն ինձ համար եղել է անհոգ և երջանիկ վայր: Ես սիրում եմ ճամփորդել և շատ սիրելի քաղաքներ ունեմ, սակայն ոչինչ չի համեմատվի այն զգացումի հետ, որն ապրում եմ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում Զվարթնոց օդանավակայանում», - Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել է Զառան:
Կալիֆոռնիայի մասնավոր համալսարանի շրջանավարտն ուսումն ավարտելուց հետո զբաղվել է շուկայագիտության զարգացմամբ Կալիֆոռնիայի շինարարական ընկերություններից մեկում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից