Մշակութային գործիչները երկուշաբթի բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված Կոնստանտին Օրբելյանի (տեսանյութ)
Օպերայի և բալետի թատրոնի աշխատակազմը, նախքան «Դիմակահանդես» ներկայացման մեկնարկը, հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ երկուշաբթի շարունակելու են բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի:
Երկուշաբթի ժամը 10:00-ին մշակութային գործիչները կհավաքվեն Կառավարության մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ։
Նրանք բաց նամակով կդիմեն վարչապետին, ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, իսկ հետագա ներկայացումների անցկացման հարցը կորոշեն խնդրի հանգուցալուծումից հետո:
Օպերայի և բալետի պետական թատրոնում քիչ անց կմեկնարկի «Դիմակահանդես» ներկայացումը:
Դրա մեկնարկից առաջ թատրոնի դերասանական կազմը հանդես է գալիս հայտարարությամբ՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտի Օրբելյանի:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվելու մասին լուրը հայտնի է դարձել երեկ:
Կոնստանտին Օրբելյանը պնդում է, որ նախարարությունն իրեն նախապես այդ մասին չի տեղեկացրել։ «Նազենի Ղարիբյանը 9 ամիս փորձում է այնպես անել, որ ես հեռանամ: Գուցե սա ինչ-որ անձնական վերաբերմունք է, գուցե ես նրան դուր չեմ գալիս»,- ասել է նա և նշել, որ կոլեկտիվը կորոշի՝ ինչպես է լինելու հետագան, ինչպես է թատրոնը շարունակելու իր աշխատանքը:
«Ես շատ ջանք եմ ներդրել թատրոնի աշխատանքներում, առաջիկայում բազում պլաններ կան: Նա ինձ չի զանգել: Մենք ստացել ենք պաշտոնական տեղեկանք: Ես չեմ պատրաստվում նրա հետ կապ հաստատել, նա իր պաշտոնական դիրքորոշումը արտահայտել է»,- ասել է նա և ավելացրել, որ այս հարցով դիմելու են դատարան, և սպասվում է մեծ դատ, քանի որ իր ազատման պատճառներն անհիմն են:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ այցելել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ։ Լսելով ներկաներին՝ Նազենի Ղարիբյանը ասել էր, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ արդեն նշանակել է նոր տնօրենի:
Հանդիպումից հետո նա պատասխանել էր նաև լրագրողների հարցերին՝ ասելով. «Պարոն Օրբելյանը տնօրեն է նշանակվել օրենքի խախտումներով: Մենք փորձել ենք այս ամիսների ընթացքում հասկանալ՝ ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Կա օրենքի պահանջ, որը պետք է կատարել»:
Նա նաև նշել էր, որ Արդարադատության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից պարզել են, որ տնօրենն իրավունք չունի այլ աշխատանք զբաղեցնել բացի ստեղծագործական, մանկավարժական և գիտական գործունեությունից: «Մենք միաժամանակ պարզել ենք նաև, որ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ստեղծագործական չէ: Այսինքն՝ թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այդպես»,- ասել էր նա՝ բացառելով այս հարցում որևէ միտումնավոր քայլ:
Լրագրողի հարցին, թե ով է օպերային թատրոնի նոր տնօրենը, Ղարիբյանը պատասխանել էր, որ այդ մասին կիմանան երկուշաբթի՝ ապրիլի 1-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ