Toyota-ն հայտնել է 3 մլն մարդու տվյալների հնարավոր արտահոսքի մասին
Ճապոնական Toyota Motor Corp մեքենաշինական ընկերությունը հայտարարել է մի շարք դիլերային կենտրոններում և դուստր ձեռնարկություններում առանց արտոնության ընկերության համակարգ մուտք գործելու հետևանքով տվյալների հնարավոր լայնամասշտաբ արտահոսքի մասին, գրում է Japan Times-ը:
«2019թ.-ի մարտի 21-ին մեր առևտրային ստորաբաժանումներում և 5 ընկերություններում չարոնված մուտք է գրանցվել մեր համակարգ: Հնարավոր է՝ դրա հետևանքով 3,1 մլն մարդու անձնական տվյալների արտահոսք եղած լինի: Անձնական տվյալները, որոնց հնարավոր արտահոսք է եղել, չեն վերաբերում բանկային հաշիվների մասին տեղեկություններին»,- ասվում է ընկերության հաղորդման մեջ:
Հաղորդվում է նաև, որ Toyota Motor-ը մտադիր է իր դիլերների և ամբողջ Toyota Group-ի տվյալների պահպանումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:
Ընկերությունը պատճառած անհագստության համար ներողություն է խնդրել Toyota կամ Lexus մակնիշի ավտոմեքենաներից օգտվողներից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից