Թոմ Քրուզը չի թույլատրել Նիկոլ Քիդմանին մասնակցել իրենց որդու հարսանիքին. լրատվամիջոցներ
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզն արգելել է իր նախկին կնոջը՝ դերասանուհի Նիկոլ Քիդմանին, մասնակցել իրենց որդեգիր տղայի հարսանիքին, այս մասին գրում է Daily Mail-ը:
Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ Քրուզը նման որոշում է կայացրել Սայենթոլոգիայի եկեղեցու հանդեպ Քիդմանի ունեցած վերաբերմունքի պատճառով: Շատերը կարծում են, որ աստղային նախկին զույգի ամուսնությունն ավարտվել է հենց այդ նույն պատճառով:
Հիշեցնենք, որ Թոմ Քրուզի և Նիկոլ Քիդմանի ամուսնալուծությունից հետո երեխաները շարունակել են ապրել հոր հետ:
Աղբյուրը հավելում է, որ 24-ամյա Քոնորի հարսնացուն լիովին կիսում է ընտրյալի կրոնական հայացքները:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էին լուրեր, որոնց համաձայն՝ Իզաբելան ու Քոնորը չեն շփվում մոր հետ՝ Սայենթոլոգիայի եկեղեցու անդամ լինելու պատճառով: Վերջին 10 տարվա ընթացքում պապարացիները ոչ մի անգամ չեն տեսել Քիդմանին երեխաների հետ միասին:
«Նրանք ընտրել են Սայենթոլոգիայի ճանապարհը, իսկ ինչ վերաբերում է ինձ՝ որպես մայր իմ պարտքն է սիրել նրանց: Ես հանդուրժողականության օրինակ եմ և հավատում եմ, որ անկախ նրանից, թե ինչով է զբաղվում ձեր երեխան, պետք է միշտ զգա, որ սիրված է», - ասել էր դերասանուհին իր հարցազրույցներից մեկում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում