Գիտնականները տարիքային կատարակտի դեմ պայքարի համեղ միջոց են գտել
Գունավոր մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը կարող է կանխել տարիքային կատարակտի առաջացումը։ Այս մասին նշվում է American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտությունում, որի հեղինակներն են Սիանի Ցզյաո Տուն համալսարանի (Xian Jiaotong University) եւ Հարավային Ավստրալիայի համալսարանի (University of South Australia) գիտնականները։
Գիտնականները վերլուծել են 20 հետազոտություն (8 ռանդոմիզացված եւ 12 կոհորտային), որոնցում ուսումնասիրվել է վիտամինների եւ կարոտինոիդների ազդեցությունը տարիքային կատարակտի առաջացման հավանականության վրա։ Պարզվել է, որ կարոտինոիդների եւ այնպիսի վիտամինների օգտագործումը, ինչպիսին են А, С, Е, β-կարոտինը, իսկապես կարող է նվազեցնել այդ հիվանդության զարգացման վտանգը։
Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ տարիքային կատարակտի կանխման գործում նշանակալի դեր է խաղում սննդի մեջ ցիտրուսայինների, տաքդեղի, գազարի, լոլիկի, սպանախի, բրոկոլիի եւ կաղամբի ներառումը։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեպքերի 33 տոկոսում տեսողության վատացման պատճառը չվիրահատված կատարակտն է։ Բացի այդ, այդ հիվանդությանը բաժին է ընկնում կուրության դեպքերի 35 տոկոսը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում