Նստակյաց ապրելակերպը աշխարհում վաղաժամ մահվան գլխավոր պատճառներից մեկն է դառնում
Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ վաղաժամ մահը պայմանավորված է նստակյաց ապրելակերպով եւ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակով: Այս մասին ասվում է Journal of Epidemiology & Community Health ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները ուշադրություն են դարձնում նրան, որ այսօր ավելի շատ մարդիկ են նախընտրում իրենց ազատ ժամանակը նստած կամ պառկած անցկացնել:
Իրավիճակը խորացնում է նաեւ այն, որ շատերը ստիպված են ամբողջ աշխատանքային օրը գրասենյակում նստած անցկացնել:
Մինչդեռ եթե ժամանակի մի մասը կանգնած անցկացնել (այդ թվում հասարակական տրանսպորտում) ապա կարելի է զգալիորեն նվազեցնել դիաբետի եւ ճարպակալման զարգացման վտանգը:
Միայն Բրիտանիայում նստակյաց ապրելակերպի հետ կապված հիվանդություններից ամեն տարի 70 հազար մարդ է մահանում: Սակավաշարժ կենսակերպ վարող մարդկանց մահվան առավել տարածված պատճառը երկրորդ տիպի շաքարային դիաբետն է:
Ընդ որում ամեն 6-րդ դիաբետով մարդու մոտ ֆիզիկական ակտիվության պակասը հանգեցնում է ինսուլինի նկատմամբ անընկալունակության զարգացման:
Մասնագետները նշում են, որ հիպոդինամիայի դեմ պայքարը կարող է նաեւ տնտեսական օգուտ ունենալ, քանի որ կնվազեցնի սակավաշարժ կենսակերպի հետեւանքների դեմ պայքարի համար բժշկական ծառայությունների ծախսերը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում