«Գագիկ Ջհանգիրյանը ընտրակեղծիքների ճարտարապետներից է». Ռ. Հակոբյան
ՀՀ Գերագույն Խորհրդի եւ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ Հայաստանում ընտրակեղծիքների գլխավոր ճարտարապետներից մեկը Գագիկ Ջհանգիրյանն է:
Մասնավորապես, կանգ առնելով 1996 թվականի նախագահական ընտրություններում Գագիկ Ջհանգիրյանի պահվածքին, Ռուբիկ Հակոբյանն ասել է. «Ինձ թվում էր 1996թ. հետո Գագիկ Ջհանգիրյանը կլռի, առավել եւս չի խոսի արդարությունից, ընտրություններից, բարոյականությունից»:
Ռուբիկ Հակոբյանը շեշտել է, թե Գագիկ Ջհանգիրյանին համարում է մեր պետության ողնաշարը սղոցող ճարտարապետներից մեկը: Ավելին, նա համոզված է, որ եթե չլիներ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա համախոհների քայլերը 1996-ին, ապա 2008թ. մարտի 1-ին չէին լինի մարդկանց վրա կրակող քիլերներ:
«Նրանց ծնողը Ջհանգիրյանն է: Նա ծնեց դա»,- հայտարարել է Հակոբյանը, որը Ջհանգիրյանին համարում է երկրի լավագույն իրավաբաններից մեկը, բայց շեշտում, թե նա իր գիտելիքներն օգտագործել է ընդդեմ մեր պետության:
Քաղաքագետի համոզմամբ, եթե 96-ին չլիներ Վազգեն Մանուկյանի խոհեմությունը, ապա ավելի շատ արյուն կհեղվեր, քան 2008-ի մարտի 1-ին:
Top-News.am

















































