ԵՄ-ն 2002-ից կպարտավորեցնի նոր մեքենաներում «սեւ արկղեր» տեղադրել
Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպական հանձնաժողովը նախնական համաձայնություն են ձեռք բերել ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման մասին կանոնակարգի վերաբերյալ: Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը երկուշաբթի հայտնել է, որ 2022 թ. նոր կանոնների համաձայն, ավտոարտադրողները պետք է ԵՄ-ում վաճառվող մեքենաները համալրեն «սեւ արկղերով» եւ տրանսպորտային միջոցի գոտում ավտոմատ պահելու համակարգով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ ինստիտուտները նախնական համաձայնություն են ձեռք բերել ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման մասին կանոնակարգի վերաբերյալ:
2022 թվականից անվտանգության նոր տեխնոլոգիաները պարտադիր կդառնան եվրոպական տրանսպորտային միջոցների համար՝ ուղեւորների, հետիոտների եւ հեծանվորդների կյանքը պաշտպանելու համար»:
Մեքենայի ինքնագիրները, որոնցից տվյալները հնարավոր կլինի օգտագործել ՃՏՊ-ների պատճառների հաստատման համար եւ համակարգը, որը ֆիքսում է, թե որքանով է վարորդն ուշադիր հետեւում ճանապարհին, պարտադիր կլինեն բոլոր տրասնպորտային միջոցների համար:
Բացի այդ մարդատար մեքենաներում եւ ֆուրգոններում գոտին պահելու համակարգեր, արտակարգ արգելակման համակարգեր եւ քրաշ թեստերի արդյունքներով բարելավված ամրագոտիներ կտեղադրվեն:
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի, որ նման միջոցառումները կօգնեն մինչեւ 2038 թվականը խուսափել առնվազն 140 հազար ծանր վնասվածքներից եւ փրկել ավելի քան 25 հազար կյանք, ինչը ԵՄ-ին կմոտեցնեի երկարաժամեկտ նպատակին՝ ճանապարհներին զրոյական մահացության:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից