Բիչոկները տեսան, սատկած շներին նկատեցին, բայց հին ավտոմեքենայում ապրող երեխային չտեսան
Հիշո՞ւմ եք մարտի 23-ի շաբաթօրյակը: Հիշո՞ւմ եք մեծ ու փոքր պաշտոնյաներին, որոնք փողոցներն ընկած բիչոկ ու թղթի կտորներ, ջարդված ապակիներ էին հավաքում, անգամ սատկած շներ նկատում:
Այնպիսի տպավորություն էր, թե պաշտոնյաներն իրենց բուն պարտականություններն ավարտել են եւ անցել կանաչապատման մասնագետների, հավաքարարների գործին:
Իրենց գործն է, թե աշխատանքից ազատ ժամերին ինչ գործով կզբաղվեն: Իրոք, յուրաքանչյուր ոք ունի ազատ ժամերն իր սիրած կամ նախընտրած գործով զբաղվելու իրավունք:
Ափսոս միայն, որ մեծ ու փոքր պաշտոնյաները, երբ մանրադիտակով բիչոկներ էին փնտրում, այս ու այնտեղ ընկած աղբ հավաքում, այդպես էլ չնկատեցին Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանին մոտ գտնվող հին եւ մաշված ավտոմեքենան, որի մեջ ապրում է բազմազավակ, աղքատության մեջ գտնվող ընտանիքի 12-ամյա աղջիկը:
Չնկատեցին, իսկ ավտոմեքենան նույն օրն այրվեց եւ 12-ամյա աղջիկը շատ բարդ եւ կյանքի համար վտանգավոր այրվածքներ ստացավ: Աստծուն խնդրենք, որ երեխան ապաքինվի:
Հիմա հարց՝ ինչո՞վ է զբաղված Արարատի մարզպետը: Մի՞թե նա մտածում է միայն կոկորդիլոսների եւ մորաքրոջ հարսների կամ իր կենսամակարդակն ավելի բարձրացնելու ուղիների մասին:
Եթե մի մարզ, մի երկիր ի վիճակի չէ լուծել անտուն ընտանիքի ապրուստի հարցը, ապա կեղծ եւ սովետական շաբաթօրյակների անցկացումն ավելի քան ծիծաղելի են: Մի՞թե հնարավոր չէր այդ ընտանիքին տեղավորել կիսադատարկ գյուղերից մեկում, տրամադրել անասուններ, առաջարկել աշխատանք:
Մենք շաբաթօրյակի ժամանակ չնկատեցինք ավտոմեքենայում ապրող աղջկան, չնկատեցինք շատ ու շատ կարեւոր հարցեր, բայց հավաքեցինք աղբ եւ նետեցինք մի տեղից մյուսը, հետո կլինի քամի, ուժեղ քամի եւ աղբը նորից կհայտնվի հին կամ նոր տեղում, իսկ ամենագլխավոր հարցերը մենք չենք նկատում, իսկ ավելի ճիշտ ոչ թե մենք, այլ իշխանությունները:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից