Եթե ոչ պետական լինի, նույն օրը կփակվի մեր թատրոնը, ես չգիտեմ մի թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել. Ժիրայր Դադասյան
Շատ քիչ են պետական թատրոնները, քան կարող էին լիներ, եթե տարվեր այն քաղաքականությունը, որը հնարավորություն կտա ստեղծել նոր թատրոններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը:
Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում որոշ մշակութային ՊՈԱԿ-ների միավորման հնարավորությունը և արդյոք եթե մասնավորեցվի Ձեր թատրոնը, կկարողանա՞ք գործել, առավելևս, որ նշվում է, թե ինքնուրույն գործելով՝ թատրոնները կարող են նաև շահույթ ստանալ կամ կազատվեք նախարարության սահմանափակումներից, հաշվետվությունից Ժիրայր Դադասյանը նշեց, որ այդ շրջանառվող թեզը արդարացված չի համարում: «Աշխարհում չկան ոչ պետական թատրոններ, դրանք ինչ-որ տեղից գրանտներից, քաղաքապետարանից սնվում են: Մեր պարագայում նույն օրը կփակվի թատրոնը, ես չգիտեմ մի թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել, կարող է շոու թատրոն հայտնվել, որ որոշ ժամանակ կարողանա գործել, բայց որ ռեգուլյար գործի, ես այդպիսին չգիտեմ: Կարծում եմ՝ դա շուտափույթ և չհիմնավորված որոշում է, խնդիրը ոչ թե պետք է դիտարկել միավորելու տեսանկյունից, որ խնայողություններ լինեն, այլ, որ նոր թատրոններ ստեղծվեն»,-պատասխանեց նա:
Ժիրայր Դադասյանը նշեց, որ Թատրոնի միջազգային օրը պատրաստվում էին թատրոնի շենքի բացումը նշել, բայց անցած տարվա ֆորսամժորից հետո շատ պլաններ ձևափոխվեցին: «Որոշում կայացվեց, որ մեր շենքը չպետք է կառուցվի, այլ նոր տարածք առաջարկվեց, մենք համաձայնեցինք և սպասում ենք թղթաբանությանը: Կարծում եմ, որ որևէ օգտակարություն չի լինելու աղմուկից: Մշակութային քաղաքականություն չի ուրվագծվում, թե ինչպիսի մշակութային դաշտ պետք է ունենանք»,-ասաց նա և նշեց, որ իրենց առաջարկված շենքը Մոսկովյան հինգ հասցեում է գտնվում, այդ տարածքը պատկանում է Պաշտպանության նախարարությանը:
Նա հայտնեց, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը կլինի օգոստոսի 10-15-ին և փառատոնի հետ կապված լավ ծրագրեր ունեն, սակայն հովանավորի խնդիր կա և ցանկացողներին կոչ արեց համագործակցել: Նա նշեց, որ դրամաշնորհ է տրամադրվել 16 միլիոն դրամ, սակայն քսան տոկոսը ԱԱՀ պետք է վճարեն: Ըստ նրա՝ Մշակույթի նախարարությանը թվում է, թե իրենք շահագրգռված են վատ բեմադրություն անել, ինչը նվաստացուցիչ է համարում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը