Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը (Տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը։
Թեման ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի կալանավորումն է, ընտրական գործընթացները։
Դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը ասւլիսիս սկզբում նկատել է՝ այս ժամանակահատվածում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նկատմամբ հարվածներ են եղել, ճնշումներ՝ սկսած Ջրառատից մինչև Էջմիածնի դեպքեր, ինչպես նաև Սամվել Բաբայանի հետ կապված բոլոր գործընթացները։
–Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերը, տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորության սահմաններում աջակցել է մեզ, և նրա իրավունքների պաշտպանության հարցում պետք է հասատատակամ լինենք և մինչև վերջ գնանք։ Մի քանի բան անհասկանալի է։ Ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ նյութերը, փաստերը առաջինը հայտնվում են որոշ լրագրողների մոտ, և նախօրոք լրատվական դաշտում նրանք տեղեկություններ են տարածում, որ կլինեն ձերբակալություններ, հետապնդումներ, իրավական գործընթացներ,–ասել է Ս. Օհանյանը՝ հավելելով, որ իրենց համար անհասկանալի է նաև այն, որ Սամվել Բաբայանի ձերբակալումից հետո լրատվական դաշտում կեղծ տեղեկություններ են տարածվում՝ չիմանալով ինչպիսի գործընթացներ, ինչպիսի փաստեր կան այսօր։
–Ես խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի տեղեկատվություն ներկայացնելուց, քանի որ, ի վերջո, մենք գտնում ենք, որ գործընթացը ապրիլի 2–ով չի ավարտվելու, մեր կյանքը շարունակվելու է, մենք գտնվելու ենք փոխադարձ հարաբերությունների մեջ բոլորի, բոլոր քաղաքական ուժերի հետ, և մենք դեռ պետք է միասին կարողանանք մեր երկիրը շենացնել,–նկատել է Օհանյանը։
Նա նշել է, որ իրենք աշխատում են փաստաբանի միջոցով, ինչպես որ ընդունված կարգն է, և փաստաբանի տվյալներով՝ որևիցե մի փաստ գոյություն չունի Սամվել Բաբայանին մեղսագրվող արարքը ապապցուցելու, բացի այդ, Սամվել Բաբայանն էլ այդ ամենը չի վերցրել իր վրա։
–Կարծում եմ, որ նա որևիցե առնչություն չունի, և ես չեմ կարծում, որ նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, նամանավանդ այս ժամանակահատվածում։ Եթե կան տեղեկություններ, դրանք թող մեզ էլ տան, որպեսզի մենք էլ իմանանք, եթե չկան այդ տեղեկությունները, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դա քաղաքական հետապնդում է և՛ Սամվելի Բաբայանի նկատմամբ, և՛ մեր դաշինքի, ինչը անընդունելի է այս նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է, և, անկասկած, այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մենք մեր երկրում փոխենք իշխանությու նը,–ընդգծել է Սեյրան Օհանյանը։
–Սա քաղաքական հետապնդում է. Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, Անդրեաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները։ Իհարկե, վերջինների հետ կապված ընդունում եմ, որ ոստիկանների մահվան խնդիր կա, այդ պահով պետք է քննություն լինի, արդար դատավարություն,–ասել է դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
«Ժառանգություն» կուսակցւթյան նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է՝ դաշինքի հանձնաժողովների, թեկնածուների անդամների վրա մեծ ճնշումներ են իրականացվում Հանրապետական շտաբների կողմից, Ազգային անվտանգության ծառայության կողմից, որը, փոխանակ պաշտպանի դաշինքի թեկնածուների իրավունքները, կուսակցական գործիք է դարձել։
Ս. Օհանյանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել է՝ Սամվել Բաբայանը դաշինքի իրական գործընթացներում չի եղել, բայց, որպես համակիր, աջակցել է դաշինքին։