Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Մեծ անորոշության տագնապը

Մաս 1

Մեր իրականության բոլորիս հայտնի մարտահրավերներին ավելացել է նորը` անորոշությունը։ Սա առայժմ հիբրիդային մարտահրավեր է, բայց ունի բոլոր հնարավորությունները ամենասուրը դառնալու։ Այն նկատելիորեն բյուրեղանում է։ Անորոշությունը ծանր ամպի պես նստում է մեր իրականության վրա և սողոսկում է ամեն գյուղ ու քաղաք, ամեն տուն ու հիմնարկ, ամեն ոլորտ։

«Ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու» տիպի հարցերն են հայաստանյան օրակարգը ձևավորում։ Նրանք դարձել են արդեն մեր կենցաղը։ Իսկ դա նշանակում է, որ շատ լուրջ ջանքեր են պետք է լինելու՝ երկրում մթնոլորտը փոխելու համար։ Այդ ջանքերը պահանջվելու են բոլորից՝ իշխանություններից և պետության հանդեպ պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած կառույցից կամ անհատից։

Չկարողացանք ցրել անորոշությունը, չկարողացանք կասեցնել դրա ուժեղացումը, հերթական քայլերով խորացրեցինք այն, հանրային կյանք չբերեցինք կանխատեսելիության հեռանկարը, ուրեմն մեզ սպասում են նոր անկայության փուլեր, ցնցումներ, և էլի անհասկանալի հեռանկար։

Անորոշության գործոնները

Կան թեմաներ, որոնց՝ իշխանության կողմից արծարծումը, ոչ գրագետ մատուցումը անորոշության հսկայական լիցքեր են ուղարկում հասարակությանը։ Բերեմ մի քանի օրինակ.

1. Երբ իշխանությունը խոսում է «մեղավորության կանխավարկածի», ունեցվածքի 70 տոկոսը հետ վերադարձնելու, «առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման» մասին, իշխանությունը պարզապես չի պատկերացնում, թե հենց հաջորդ պահից բիզնեսը և խոշոր սեփականատերերը ինչ են զգում, ինչ են մտածում, ինչ են որոշում և ինչ են անում։ Իսկ նրանք որոշում են՝ սպասել, ներդրում չանել, կապիտալը թաքցնել, կապիտալը երկրից հանել։ Յուրաքանչյուր խոշոր կապիտալի շուրջ միշտ աշխատում են հարյուրավոր միջին ու մանր բիզնեսներ, միջին ու մանր կարողությունների տեր ընտանիքներ և անորոշության ալիքը շատ արագ փոխանցվում է նաև նրանց։ Պետք չէ թերագնահատել ո՛չ իշխանության խոսքը, ո՛չ էլ՝ կապիտալի ընկալունակությունը։ Եվ եթե իշխանությանը թվում է, թե ինքը հերթական հեղափոխական լոզունգն է հայտարարում, ապա ռեալ բիզնեսը դա ընկալում է լրիվ այլ կերպ և պատասխանում է համարժեք՝ սպասում է կամ արտահոսում։

2. Հաջորդ օրինակը. երբ իշխանությունից անընդհատ լսվում է կրճատումների և օպտիմալացումների թեման, իսկ մերձիշխանական խոսողները, իրար հերթ չտալով, եթերից եթեր տիրաժավորում են այն, իբր՝ շատ լավ բան են անում, ապա ցանկացած պետծառայողի ընտանիքում տիրում է համարժեք մթնոլորտ՝ ու՞մ կկրճատեն, ե՞րբ, բա ինչպե՞ս ենք ապրելու, բա երեխաների վարձերը, բա մյուսը... Հայաստանը փոքր երկիր է, երբ ասում ես՝ լուծարում եմ, փակում եմ, կրճատում եմ կամ կրճատելու եմ տասը հազար, 30 տոկոս և այլն, մյուս կողմից էլ ասում ես՝ հետ եմ վերցնելու, նվիրելու եք, խլելու եմ և այլն, դա արդեն առնչվում է հարյուր հազարարվոր մարդկանց, այսինքն՝ ձևավորում է անորոշության ակնհայտ մթնոլորտ։

3. Անորոշության հաջորդ խոշոր աղբյուրը շատ հարցերի շուրջ իշխանության մոտ տեսակետների բացակայությունն է։ Որքան հստակ եղավ իշխանության տեսակետը հարցերի լայն շրջանակների վերաբերյալ, այնքան կանխատեսելիության աստիճանը հասարակության կյանքում մեծ կլինի։ Սոլիդ իշխանությունը ստանում է նման մթնոլորտ երկրում։ Իսկ տեսակետների անհստակության, սոցցանցային կառավարման և ամբոխահաճության (հանրությունը մեզնից ակնկալում է, հանրությունը մեզնից պահանջում է...) պայմաններում ձևավորվում են անորոշ սպասումներ, ինչը պարալիզացնում է առաջընթացը։

4. Կա ավելի վտանգավոր օրինակ՝ պատերազմի և խաղաղության սիրողական մեկնաբանությունը։ Ոչինչ ավելի չի քայքայում պետության հիմքերը, չի խեղդում առաջընթացը, որքան կաբինետային հերոսների հռետորաբանությունը։ Ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմ, առավել ևս՝ պատերազմ տեսած ժողովուրդները։ Պատերազմի հավանականությունը պետք է լինի հնարավորինս նվազագույն, և դրան պետք է միտված լինի պետական միտքը։ Պատերազմը զոհեր են, ավերածություններ, արտագաղթ։ Եվ էժան ռեյտինգին ուղղված ցանկացած նման կոչ խտացնում է անորոշության ամպը։

Պատերազմին պատրաստվում են գրագետ, անաղմուկ աշխատանքով և ոչ թե՝ իրական պատերազմ չտեսածների՝ Բաքուն գրավելու դատարկ կոչերով։ Ի դեպ, նույնքան վտանգավոր է նաև խաղաղության սխալ մատուցումը։ Չգիտես ինչու խաղաղությունը ներկայացվում է որպես պարտության, միակողմանի զիջումների արդյունք, ինչն ամենևին այդպես չէ։ Սա առանձին քննարկման առարկա է, որը կանենք առաջիկայում։

Անորոշության պատճառները

Թեև իշխանության փոփոխությունից անցել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ, բայց ձևավորված անորոշությունն ունի հստակ նախապատմություն։ Թվում էր, թե նոր իշխանությանը հենց իր հաջողության համար բոլորից շատ էր պետք՝ երկրում ունենալ որոշակիություն և կանխատեսելիություն։ Թե՛ իշխանության շահը, թե՛ պետության շահը պահանջում են կայունություն և կանխատեսելիություն։ Վստահ եմ, որ նոր իշխանությունները սա շատ լավ հասկանում են և ձգտել ու ձգտում են դրան։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ ստացանք այսօրվա անորոշության վիճակը։ Շատ կարևոր է՝ հասկանալ պատճառները, որ գտնենք բանալին՝ ուղղելու, սրբագրելու և երկիրը նոր պոզիտիվ հուն վերադարձնելու համար։ Իմ խորին համոզմամբ՝ հետհեղափոխական փուլում տեղի է ունեցել երեք հիմնական սխալ, որոնք հիմքն են դրել հետագա տրամադրությունների։

Սխալ առաջին. ազատ քվեարկություն, բայց՝ անբովանդակ ընտրություններ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններն այդքան արագ անցկացնելը ամենահիմնական սխալներից մեկն էր։ Դրա արդյունքում մենք իրոք ստացանք ազատ քվեարկություն։ Բայց՝ միայն այդքանը։ Եթե սա իսկապես հեղափոխություն էր, ապա այն արժանի էր ավելի լուրջ բովանդակության։ Այն պետք է լիներ նոր գաղափարների, նոր ծրագրերի մրցակցություն։ Եվ պետությունը կլիներ լրիվ այլ տրամադրությունների մեջ։

Կլիներ փոփոխությունների, լավ ու ավելի լավ գաղափարների մրցակցության տիրույթում։ Հապշտապ ընտրությամբ մենք մեր փոփոխությունների հնարավորությունը զրկեցինք գաղափարներից։

Սխալ երկրորդ. մարտի 1-ի թեմայի նման ընթացքը

Մարտի 1-ի թեման կար, և այն շրջանցել հնարավոր չէր։ Այն ուներ տարբեր մոտեցումների և լուծումների հնարավորություն։ Հապճեպ, առանց հաշվարկելու, իշխանությունը ընտրեց ՀՔԾ հորինած իրականության մեջ պարփակվելու մոդելը։ Նշանակվեցին մեղավորներ, բավարարվեցին որոշակի շրջանակների զգացմունքային ապրումները։ Մի քանի շաբաթ իշխանության լինելուց հետո հայտարարվեց, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է։

Այդքանը։ Իսկ լայն հանրությունն ուղղակի օտարացավ այդ թեմայից։ Այնինչ խնդիրը բոլորովին այլ պետք է լիներ՝ զսպվածություն, մարտի 2-ի բանալին, համերաշխության ու համակողմանի հետևությունների։ Մենք գնացինք վստահություն չներշնչող քրեական գործերի ու անվերջ դատերի ճանապարհով, որը ոչ մի հանգրվանի չի բերելու։

Սխալ երրորդ. ընդհատվեց ղարաբաղյան խնդրի ինստիտուցիոնալ շղթան

Նոր իշխանությանը ոչինչ չպետք է խանգարեր՝ Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումներ և շփումներ ունենալ խնդրին տիրապետող՝ նախորդ իշխանությունների հետ։ Դա պիտի արվեր ճիշտ ժամանակին՝ իշխանություն ձևավորելուց անմիջապես հետո։ Սա էր պահանջում պետության շահը։ Ղարաբաղի խնդիրը որևէ իշխանության սեփականությունը չէ. սա ազգային անվտանգության խնդիր է, սա խաղաղության և պատերազմի խնդիր է, և խնդրի ինստիտուցիոնալ շղթայի անընդհատությունը ուղղակի պետության շահն էր պահանջում։ Դա Հայաստանը կդասեր լուրջ պետությունների մակարդակին։ Սա կբերեր, ի դեպ, նոր իշխանության հեղինակության աճին՝ ի հաշիվ լրջության։ Գոնե մի ուղղությամբ երկրում կլիներ այլ մթնոլորտ։ Փոխարենն ընտրվեց միտինգում նախորդներին մեղադրելու տարբերակը։ Եվ արդյունքում՝ մենք ստացանք պատերազմի թեմայի սրացում, ինչը կարևոր շտրիխ է՝ համընդհանուր վտանգավոր անորոշության մեջ։

Ինչու՞ է կարևոր սխալների նշումը. Որովհետև որքան էլ ցավոտ են դրանք, դեռևս պահպանվում է դրանց շտկման որոշակի ռեսուրս։ Պետք է լուրջ մտածել այս ուղղությամբ, քանի դեռ չենք մոտեցել անդառնալիության սահմանին։

Ընթացիկ սխալներ

Այս դասակարգման մեջ են մտնում մերձիշխանական շրջանակներից անընդհատ հնչող՝ լավ չմտածված (կամ՝ ուղղակի չմտածված) գաղափարները, որոնք հաճելի են հասարակ լսարանին, բայց վտանգավոր են ու խորը անորոշության են մատնում հասարակության էֆեկտիվ հատվածին (այդ թեմաներից մի քանիսը վերը նկարագրվել են)։ Հետևաբար՝ իշխանությունը շատ զգույշ պետք է լինի իր ձևակերպումների մեջ։ Կա տպավորություն, որ իշխանությունը չի գիտակցում իշխանության խոսքի գինը։ Իսկ իշխանությունից դուրս դեռևս չի ձևավորվում հեղինակավոր խոսքի բևեռը, իսկ հնչող կարծիքները, որքան էլ՝ հաճախ մտածված ու գրագետ, դեռևս չունեն հասարակությանը սթափեցնելու համար անհրաժեշտ ազդեցիկությունը։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

(շարունակելի)