Մեծահասակների ֆիլմերի դերասանուհի Ելենա Բերկովան հոսպիտալացվել է
Մեծահասակների ֆիլմերի դերասանուհի Ելենա Բերկովան այսօր պատրաստվում էր նշել ծննդյան օրը, սակայն հայտնվել է հիվանդանոցում։
Նրան ուշագնաց հատակին ընկած վիճակում գտել է ամուսինը։ Բժիշկների ենթադրություններով աղջկա առողջության կտրուկ վատթարացման պատճառը նրա քաղցած մնալն է, ով օրգանիզմը երկար ժամանակ տանջել է խիստ դիետաներով։ Ելենային կաթիլային են միացրել, կատարել են մի քանի ներարկում եւ տեղափոխել են հատուկ հիվանդասենյակ։ Սակայն, ինչպես հայտնի է դարձել «Սթար Հիթին», կնոջ վիճակը վատացել է եւ առաջացրել է լուրջ անհագստություն։
Արդեն երկրորդ գիշերն է Ելենա անցկացնում է հիվանդանոցում։ Ողջ այս ժամանակ հայտնի կնոջ կողքին է եղել նրա ընկերը։ Ականատեսների ենթադրություններով, հնարավոր է նրա նոր բոյֆրենդն է։ «Արտաքինից 35 տարեկանից մեծ տղամարդ է։ Մուգ վարսերով, ատլետիկ կազմվածքով։ Նույնիսկ մտածեցինք, որ նա Լենայի նոր ընկերն է։ Տղամարդն անընդհատ հետաքրքրվում է նրա ինքնազգացողությամբ», - գրում է կայքը՝ հղում կատարելով ներկաներին։
Կա նաեւ այլ վարկած, որ Բերկովայի առողջությունը վատթարացել է աշխատանքային ծանի գրաֆիկի պատճառով։ Նա «The Berkova» էրոտիկ շոուով շրջագայում է երկրով։ Կինը նաեւ մի քանի ամիս առաջ բաժանվել է թվով հինգերորդ ամուսնուց՝ դերասան Անդրեյ Ստոյանովից։ Նա նախընտրել է ի տարբերություն նախկին ամուսնու վեճերը տանից դուրս չհանել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում