Իսրայելական լուսնագնացը հաջողությամբ դեպի լուսնամերձ տարածություն է ուղևորվել
Իսրայելական SpaceIL ընկերության ստեղծած «Բերեշիթ» մասնավոր լուսնագնացը հաջողությամբ ուղևորվել է դեպի լուսնամերձ տարածություն՝ արբանյակի մակերևույթին վայրէջք կատարելուց առաջ վերջին անգամ ուղղելով ընթացքը, որի համար մոտ մեկ րոպեով միացրել է շարժիչը:
«Սա դեպի Լուսին տանող ճանապարհին վերջին խոշոր քայլն էր: Հնարավոր է՝ հետագայում ուղեծրի չնչին շտկումների շարք անենք, սակայն ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մենք հաջողությամբ լուսնամերձ տարածություն ենք դուրս եկել»- ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Բերեշիթ» լուսնագնացը Falcon 9 հրթիռով տիեզերք էր ուղարկվել փետրվարի վերջին: Իսրայելի կողմից դեպի Լուսին ուղարկված առաջին տիեզերական սարքը Լուսնի վրա գիտական փորձարկումներ կկատարի, որի շրջանակում կչափվի լուսնային մագնիսական դաշտը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում