Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Շրջակա միջավայրին հասցվել է 653.6 մլն դրամի վնաս

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 38 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 653.607.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 570.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մասնավորապես`


Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, հաշվարկվել է 2.459.340 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաեւ նշանակվել 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ղաժի, 1 կաղնի) հաշվարկվել է 289.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.3 խմ վառելափայտ)` 10.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (5.5 խմ վառելափայտ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 քամատապալ հաճարենի, 1 բոխի, 4 հաճարենի, 2 կաղնի) հաշվարկվել է 423.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքով (2.5 խմ թափուկ վառելափայտ, 18.44 խմ վառելափայտ, 6.1 խմ շինափայտ, 93 խմ մանրատախտակ)` 1.232.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման իրավախախտման 5 դեպքի (36 խմ թափուկ վառելափայտ) վերաբերյալ հաշվարկվել է 504.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գործի նյութերը ուղարկվել են ՀՀ Քննչական բաժին, որի արդյունքում պարզվել է փայտանյութի տեղափոխման դեպքերի օրինական լինելու փաստը, որն էլ հիմք է դարձել վարչական վարույթների կարճման համար։

Երեւան՝ հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 15 դեպք, հաշվարկվել է 1.256.390 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաեւ նշանակվել՝ 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 3 դեպքով առգրավվել է 77 հատ՝ 27 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան հաստատություններին, հաշվարկվել է 135.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հայտնաբերված իրավախախտման 6 դեպքով առգրավվել է 272 հատ՝ 117.5 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան հաստատություններին, հաշվարկվել է 587.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 25 կգ սիգ տեսակի ձուկ, հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Համաձայն` ՀՀ կառավարությանն ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ստացված անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության` ձկները ճանաչվել են ոչ պիտանի սննդի օգտագործման համար: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ձկները սահմանված կարգով ոչնչացվել են:

Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 77 կգ սիգ տեսակի թարմ ձուկ եւ 16 կգ սիգ տեսակի ապխտած ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան հաստատություններին, հաշվարկվել է 465.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի կողմից հայտնաբերված 1 բեզոարյան այծի որսի դեպքի առնչությամբ գործի քննությունը շարունակվում է՝ տարածքների պատկանելիությունը ճշտելու նպատակով, որից հետո կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ։

Արարատ՝ ապօրինի որսի 1 դեպքով (2 արտույտ) հաշվարկվել է 2.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաեւ նշանակվել՝ 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց Ձոր՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 1 հատ՝ 0.350 կգ կողակ տեսակի ձուկ եւ 1 ձկնորսական ցանց, որոնք ոչնչացվել են հորման եւ այրման կարգով, հաշվարկվել է 350 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 20 հատ՝ 8.2 կգ սիգ տեսակի ձուկ, հաշվարկել է 16.540 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 649.892.160 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաեւ նշանակվել՝ 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արարատ՝ «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը) հաշվարկվել եւ Ընկերությանը ներկայացվել է 585.169.920 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, ինչպես նաեւ նշանակվել` 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Մերի Ֆիշ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը) հաշվարկվել եւ Ընկերությանը ներկայացվել է 64.722.240 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, ինչպես նաեւ նշանակվել` 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 746.691 ՀՀ դրամ: