Եթե չլիներ արտակարգ դրությունը
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փորձում են մեղադրել 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն մտցենու համար: Փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ եթե չլիներ արտակարգ դրությունը, ապա չէր լինի նաեւ ողբերգությունը, արյունահեղությունը:
Պետք է համարձակություն ունենալ, պետք է ազնվություն ունենալ եւ ասել, որ եթե չլիներ արտակարգ դրությունը, ապա զոհերի թիվը ավելի շատ կլիներ: Տարիների հեռվից արդեն սա ավելի քան ակնհայտ է:
Ավելին, անգամ Ռոբերտ Քոչարյանին կարելի է քննադատել արտակարգ դրությունն ավելի շու չմցնելու համար: Ի վերջո մարտի 1-ի դեպքերի մասնակիցները կարող են վկայել, որ ինչ որ պահից իրավիճակն անվերահսկելի էր, թե ընդդիմության առաջնորդների, թե իշխանությունների կողմից:
Չմոռանանք, որ նման իրավիճակներում սկսում են ակտիվանալ մեր երկրին թշնամի ուժերը: Եւ ո՞վ կարող է ասել, թե ովքեր կրակեցին եւ ովքեր սպանեցին մեր երկրի տասը քաղաքացու: Ի դեպ, ուկրաինական դեպքերը եւս վկայում են հենց այս մասին: Ի վերջո պարզվեց, որ ցուցարարների վրա իրավապահ մարմինները չեն կրակել:
Այնպես որ, միանշանակ կարող ենք արձանագրել, որ արտակարգ դրությունը մեզ փրկեց նորանոր զոհերից:
Ինչ վերաբերում է զինված ուժերի ներգրավմանը, ապա դա անհրաժեշտ էր մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար: Որեւէ մեկը չի կարող պնդել, որ անհայտ ուժերը նման իրավիճակում չէին փորձի ահաբեկչական գործողություններ անել եւ այդ ամենը բարդել ընդդիմադիրների վրա:
Այնպես որ, արտակարգ դրությունը միայն նպաստեց ավելի խոշոր աղետի կանխմանը եւ թույլ տվեց խուսափել հետագա զոհերից եւ վիրավորներից:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից