Նաչալովայի բժիշկը նրա մահը որակել է որպես ճակատագրական պատահականություն
Նաչալովայի բժիշկը՝ Վալերի Շուրովը, երգչուհու մահը որակել է որպես ճակատագրական պատահականություն։
Նրա խոսքերով՝ դժբախտ պատահարի խթան է հանդիսացել երգչուհու ոտքի վերքը։
«Ոտքի վերքից ինֆեկցիա է անցել, ինչի հետևանքով փտախտ է առաջացել։ Մինչև վերջին օրը մենք չէինք մտածում, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,- «Комсомольская правда»-ի հետ զրույցում ասել է բժիշկը։
Շուրովը Նաչալովային սկսել է բուժել շուրջ 6 ամիս առաջ, երբ հոդատապի հետևանքով երգչուհու մոտ երիկամների ֆունկցիան խանգարվել է։
Վալերի Շուրովը պատմել է նաև, որ Նաչալովան միայն հոդատապի խնդիր է ունեցել, որի պատճառով հատուկ կոշիկ է կրել։ Բայց, այդուհանդերձ, նա դիմացել է ցավին և բժշկի է դիմել միայն ծայրահեղ դեպքում։
Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովան մահացել է մարտի 16-ին, 38 տարեկան հասակում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում