«Անառակի կիրակի»
Բոլորիս կյանքում էլ պատահել է գոնե մեկ դեպք, երբ ականջալուր չենք եղել մեր ծնողների, ավագ ընկերների խորհուրդներին և ոտքներս քարի է դիպել, այնպես չէ՞:
Ոմանք կես ճանապարհից հասկացել են, որ սխալ են վարվել, հետ են վերադարձել, ոմանք էլ` սխալը գիտակցել են այն գործելուց հետո: Ոչ ոք անսխալական չէ, և մարդը սովորում է հենց իր սխալների վրա: Իզուր չէ ասված` պիտի ծնկի իջնես, որ թռիչքդ գնահատել իմանաս:
Երբևէ մտածե՞լ եք, որ մեր աչքին սխալներն արդարացվում են միայն այն դեպքում, երբ դիմացինը գտնվում է ներողամիտ և գթասիրտ: Մենք բոլորս էլ ինչ-որ պահի զգում ենք օգնելու ձեռք մեկնողի կարիք, ով մեզ կհասկանա, կների, չի կշտամբի, այլ պարզապես կգրկի ու կասի, որ ամեն ինչ անցյալում է, որ կարևորը մենք հասկացել ենք մեր սխալը ու հետ ենք վերադարձել:
Հիշեք` ներելը միայն վեհ հոգիներին է հատուկ, և մենք երկար կապրենք միայն այս հատկանիշը կրող մարդկանց շրջապատում, որովհետև իրենք մագնիսի պես դրական մեծ ձգողականություն ունեն:
Կարևորն այն է, որ մարդ գիտակցի, որ ներման առիթներ ունի և առանց վարանելու հետ դառնա իր սիրելիների մոտ: Թող երբեք ներման չարժանանալու վախը չստիպի հետ կանգնել այն որոշումից, որն այդ պահին քո առաջ կբացի դեպի Լույսը տանող ճանապարհը, այն ճանապարհը, որից պարզապես շեղվել էիր:
Հիշեցնենք, որ այսօր Մեծ Պահքի թվով երրորդ` «Անառակի» կիրակին է, որը մատնանշում է Հիսուս Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակը» (Ղուկաս 15:11-32): Այս առակում նկարագրվում է մեղսալից կյանքով ապրած անառակ որդու զղջումը և ապաշխարությամբ վերստին դեպի Հայրը դառնալը:
«Անառակ որդին» առակն այստեղ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը