Երբ են քանդելու Հյուսիսային պողոտան (Լուսանկար)
Ազատության հրապարակին հարակից մի քանի սրճարանների ապամոնտաժումը եւ դրան զուգահեռ հնչող հայտարարությունները շատերին ստիպում են մտածել, թե երբ է հերթը հասնելու Հյուսիսային պողոտային, երբ են քանդելու կամ ապամոնտաժելու Հյուսիսային պողոտան:
Կգտնվեն մարդիկ, որոնք կհարցնեն, թե ինչու պետք է քանդվի Հյուսիսային պողոտան: Պատասխանը շատ պարզ է. նախ այն կառուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, բացի այդ, հստակ փաստեր կան, որ այնտեղ եղել են բազմաթիվ ծառեր:
Լուրջ փաստարկ է քանդման օգտին նաեւ այն, որ նոր հեղափոխական իշխանություններն այնտեղ տուն չունեն: Իրոք, սա եւս լուրջ փաստարկ է, բայց կա մի բայց... Հյուսիսային պողոտայում տուն ունի նաեւ կարգին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Եւ այստեղ իշխանությունները կանգնում են լուրջ դիլեմայի առաջ՝ քանդել, թե ոչ, որն է հոգեպես ավելի ազնիվ: Լուծումը, կարծում ենք, կրեատիվ իշխանություններն արագ կգտնեն՝ կքանդեն բոլոր շենքերը, բոլոր բնակարանները, բացի Հայկ Մարությանին պատկանող բնակարանից: Կարծում ենք նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան այն մի հրաշքով պահել օդի մեջ, իսկ Մարությանը այնտեղ ներս ու դուրս կանի ուղղաթիռով:
Քանդման օգտին է խոսում նաեւ արբանյակային լուսանկարները, որի օգնությամբ մենք տեսնում ենք, թե ինչ հրաշալի եւ անկրկնելի տեսք ուներ Հյուսիսային պողոտան, մինչեւ այն աղճատեցին:

Դիտեք եւ համոզվեք, իսկ կենդանիների պաշտպանները կավելացնեն, թե որքան ազատ եւ անկաշկանդ էին այս տարածքում իրենց զգում առնետները, փողոցային շներն ու կատուները:
Իսկապես, ինչ լավ կլիներ, եթե Անգելա Մերկելը կամ զբոսաշրջիկները տեսնեին այդ ամենը եւ զբոսնեին փոքրիկ եւ ծուռումուռ կածանանման ճանապարհներով:
Այնպես որ, քանդեք:
Հովակիմ Կյուրեղյան
«Ազատ միտք եւ ազատ խոսք» հկ-ի ֆեյսբուքյան էջից
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից