Արքայազն Հարին և Մեգան Մարքլը տեղափոխվում են Քենսինգթոնյան պալատից
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, հղիության արձակուրդից դեռևս չի օգտվում, թեև նրա հանրային պարտականությունները փաստացի ավարտվել են: Ըստ Harper's Bazaar-ի՝ Սասեքսի դքսուհին դեռ շարունակում է մասնավոր հանդիպումներ ունենալ:
Հայտնի է, որ ծննդաբերությունից առաջ վերջին պաշտոնական միջոցառումը, որին Մեգան Մարքլը մասնակցել է, եղել է Բուքինգհեմյան պալատում Համադաշնության օրվան նվիրված միջոցառումը, որին մասնակցել են նաև թագավորական ընտանիքի մյուս անդամները:
Միևնույն ժամանակ Daily Mirror-ը տեղեկացնում է, որ արքայազն Հարին և Մեգանը երեխայի ծննդին ընդառաջ տեղափոխվում են Քենսինգթոնյան պալատից: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանց նոր կեցավայրը կդառնա Վինձորի Frogmore քոթեջը:
Նշվում է, որ տեղափոխման հետ կապված փոփոխություններ են սպասվում նաև արքայական զույգին սպասարկող անձնակազմում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում