Ուկրաինային պատժամիջոցներ են սպառնում «Եվրատեսիլ»-ին չմասնակցելու համար
Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Գուդմանը հայտարարել է, որ Ուկրաինային պատժամիջոցներ են սպառնում «Եվրատեսիլ 2019» մրցույթին չմասնակցելու համար, նրա խոսքերը փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Պատասխանելով երաժշտական մրցույթին մասնակցությունից հրաժարվելու համար պատժամիջոցների մասին հարցին՝ Գուդմանը նշել է, որ այդ պահին իսրայելական կորպորացիան ամբողջ ուշադրությունը հատկացնում է միջոցառման կազմակերպմանը։ «Հետագա ցանկացած որոշում, որը վերաբերում է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության հրաժարվելուն, կկայացվի միջոցառումից հետո»,- պարզաբանել է նա՝ հույս հայտնելով, որ հայտարարված բոլոր երկրները ելույթ կունենան մրցույթի ընթացքում։
Փետրվարի վերջին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ուկրաինան չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ազգային ընտրության փուլի եզրափակիչ անցած մասնակիցները հրաժարվել են երկիրը ներկայացնել մրցույթին։ Նրանց շարքում էին նաեւ երգչուհի Maruv-ը, ինչպես նաեւ Freedom Jazz եւ Kazka խմբերը։ Բացի այդ՝ Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը ուկրաինացի արտիստների կապը ռուսական շոու-բիզնեսի հետ անվանել էր ուրկրաինական երաժշտական աշխարհի համակարգային խնդիրը։
«Եվրատեսիլ 2019»-ը կանցկացվի մայիսի 14-19-ը Թել Ավիվում։ Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Սրբուկը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում