Ում համար են քանդում սրճարանները
Ազատության հրապարակին հարող մի քանի սրճարանների ավերումը, կարծես իշխանությունների սցենարով չընթացավ: Պարզվեց, որ Հայաստանի հպարտ քաղաքացիները հենց այնպես չեն ցանկանում հրաժարվել իրենց օրվա հացից:
Բախումներ, ոստիկաններ, տուժածներ եւ այս աղմուկի մեջ գրեթե աննկատ մնաց քաղաքապետարանի տարածած հետեւյալ հայտարարությունը կամ պարզապանում-հայտարարությունը.
«Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու եւ կանաչապատվելու է։ Այնուհետեւ հայտարարվելու է բաց մրցույթ, արդյունքում՝ տարածքը կստանա իր վերջնական տեսքը»։
Եթե մի փոքր ուշադիր կարդաք, ապա կհասկանաք, կհամոզվեք, որ հայտարարվելու է մրցույթ: Բնականաբար մրցույթ չի հայտարարվելու, թե ով է խոտ կամ ծառ տնկելու: Պարզ է, որ մրցույթ է հայտարարվելու, որից հետո այնտեղ կրեատիվ անվանումով սրճարան է կառուցվելու, բայց ասելու են, թե սա սրճարան չէ, այլ զրուցարան կամ հեղափոխականների ակումբ կամ պրոլետար, ներողություն, գարեջրի սիրահար, դուխով հեղափոխականների գարեջրատուն:
Այս է ամբողջ պատմությունը: Եթե սա չլիներ, ապա մի քանի ծառ տնկելու համար ոստիկանին նորից ժողովրդի դեմ չէին հանի, մի քանի հարյուր մարդու մի քանի հարյուր ընտանիքի էլ անհաց չէին թողնի:
Սա ինչ որ մեկի քմահաճույքն է՝ այստեղ ուզում եմ սրճարան ունենալ եւ վերջ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը