Ռուսաստանի 15 ամենահարուստ «ցանկալի փեսացուների» ցանկը (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի 15 ամենահարուստ չամուսնացած գործարարների վարկանշային աղյուսակը:
Հատկանշական է, որ ցանկը կազմվել է օրերս Forbes-ի՝ ՌԴ միլիարդատերերի վարկանշային աղյուսակի հիման վրա: Մասնագետները դրա միջից առանձնացրել են այժմ կին չունեցող կամ երբևէ չամուսնացած գործարարներին ու նոր ցանկ կազմել:
Արդյունքում Ռուսաստանի ամենահարուստ ցանկալի փեսացուն է ճանաչվել «Ալֆա Գրուպ»-ի հիմնադիր 54-ամյա Միխայիլ Ֆրիդմանը՝ 15 մլրդ դոլար կարողությամբ: Նա ամուսնալուծվել է ավելի քան 10 տարի առաջ և ունի 4 երեխա:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Չելսի» ֆուտբոլային ակումբի և Evraz մետալուրգիական ընկերության սեփականատեր Ռոման Աբրամովիչը: Նա երեք անգամ ամուսնացած է եղել, բայց հիմա ազատ է: 12,4 մլրդ դոլար կարողությամբ Աբրամովիչն ունի յոթ երեխա:
Լավագույն եռյակը եզրափակում է «ՕՆԷՔՍԻՄ» ընկերության և ամերիկյան «Բրուքլին» բասկետբոլային ակումբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովը: Նրա կարողությունը գնահատվել է 9,8 մլրդ դոլար: Հիսուներեքամյա գործարարը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել:
Ստորև ֆոտոշարքով ներկայացված են ցանկի բոլոր մասնակիցները.

Միխայիլ Ֆրիդման, 54տ., 15 մլրդ դոլար

Ռոման Աբրամովիչ, 52տ., 12,7 մլրդ դոլար

Միխայիլ Պրոխորով, 53տ., 9,8 մլրդ դոլար

Դմիտրի Ռիբոլովլև, 52տ., 6,8 մլրդ դոլար

Պյոտր Ավեն, 63տ., 5,2 մլրդ դոլար

Սերգեյ Պոպով, 47տ., 4,5 մլրդ դոլար

Օլեգ Դերիպասկա, 51տ., 3,6 մլրդ դոլար

Դմիտրի Կամենչշիկ, 50տ., 2,8 մլրդ դոլար

Պավել Դուրով, 34 տ., 2,7 մլրդ դոլար

Արկադի Ռոտենբերգ, 67տ., 2,6 մլրդ դոլար

Ալեքսանդր Մամուտ, 59տ., 2,5 մլրդ դոլար

Ալեքսանդր Սվետակով, 51տ., 2,5 մլրդ դոլար

Օլեգ Բոյկո, 54տ., 1,2 մլրդ դոլար

Սերգեյ Գորդեև, 46տ., 1,8 մլրդ դոլար

Վասիլի Անիսիմով, 67տ., 1,6 մլրդ դոլար


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը