Արթուր Մեսչյանը հիշում է իր մանկության պաղպաղակն ու ափսոսում քանդվող սրճարանի համար
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսել է օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների մասին, հիշել իր մանկության պաղպաղակն ու մի քիչ ափսոսել քանդվող հիշողության մասին։
Այն, ինչ կատարվում է այսօր օպերայի հրապարակում, ոչ թե քաղաքապետի կամ ճարտարապետի, այլ երևանցիների պահանջն էր։ Sputnik Արմենիայիհետ զրույցում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` հավելելով, որ քաղաքային իշխանությունն այսօր կատարում է երևացիների պահանջը։
«Մենք պահանջների կատարողն ենք։ Եվ դրա համար բոլոր խնդիրները, պրոբլեմներն ուղղել միայն քաղաքապետարանի աշխատողներին մի քիչ ազնիվ չէ, քանի որ երկար տարիներ բոլոր երևանցիները խոսում էին դրա մասին և երազում, որ գոնե մեկ գոտի վերադառնա օպերայի տարածքին։ Հիմա հնարավորություն կա դա անելու»,– ասաց Մեսչյանը։
Ինչ վերաբերում է դժգոհություններին, Երևանի գլխավոր ճարտարապետը հասկանում է, որ մարդիկ տարիներ շարունակ աշխատանքներ են կատարել իրենց տարածքներում, կառուցապատումներ իրականացրել, բայց նաև կոչ է անում ընտրել` որն է այսօր ավելի կարևոր ու առաջնային խնդիր։
«Ցավալի է, որ մարդիկ նեղվել են այդ ամենի համար, կորուստներ են կրում, հասկանալի է։ Բայց մենք մի քիչ առաջ պիտի գնանք, չէ՞»,– ասում է Մեսչյանը։
Ապամոնտաժվող տարածքը նա ոչ թե առաջին, այլ երկրորդ գոտի է կոչում` հակառակ ընդունված կարգի, քանի որ առաջինը, նրա դիտարկմամբ օպերայի շենք ու թատերական հրապարակն են, որոնք անձեռնմխելի են։
Իսկ երկրորդ գոտին, Մեսչյանի խոսքով, միանշանակ պետք է ապամոնտաժվի, բարեկարգվի որպես կանաչ գոտի ու վերադարձվի երևանցիներին։
Այդուհանդերձ, Երևանի գլխավոր ճարտարապետը հիշում է, որ շատ տարիներ առաջ այդ գոտում մեկ սրճարան–պաղպաղականոց կար։ Նրա խոսքով` դա օպերայի բակի կոլորիտի մի մասն էր։ Մեսչյանն ափսոսանքով է նշում, որ բոլորի հետ միասին այսօր այդ սրճարանն էլ պիտի քանդվի։
«Ես իմ մանկությունից հիշում եմ, որ մենք այդտեղ պաղպաղակ էինք գնում։ Դա այն տեղն է, որտեղ հաճելի էր բոլորիս համար։ Ես կցանկանայի, որ դա պահպանվեր։ Կա քաղաքի պատմական հիշողություն, և կարծում եմ, որ այդ տեսանկյունից ազնիվ կլինի, որ եթե անգամ հիմա այն ապամոնտաժվի, ապագայում նրանց հնարավորույուն տրվի վերականգնել իրենց սրճարանը»,– ասաց Արթուր Մեսչյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը