Երգչուհի Յուլյա Նաչալովայի վիճակը կտրուկ վատացել է
Ռուս հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովայի վիճակը կտրուկ վատացել է, հայտնում է ФАН-ը՝ հղում անելով հիվանդանոցի իր աղբյուրին։
Ըստ տեղեկատվության՝ երգչուհու մոտ երիկամային անբավարարություն է զարգացել։ Նշվում է, որ Նաչալովայի վիչակը գնահատվում է ծանր, նա արհեստական կոմայի վիճակում է։
Յուլյա Նաչալովան ռուս երգչուհի է, դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի։ Նա 5 տարեկան հասակից սկսել է երգել պրոֆեսիոնալ բեմում։ Երիտասարդ երգչուհու կյանքում կարեւոր դարձավ 1991-1992թթ․ մասնակցությունը «Առավոտյան աստղ» հեռուստամրցույթին, որում երգչուհին հաղթանակ տարավ։
1995թ.-ին նա մասնակցել է միջազգային Big Apple վոկալային մրցույթին եւ Գրան պրիի արժանացել։ Ու թեեւ նրա մրցակիցներն էին Քրիստինա Ագիլերան, Դինա Բրաունը, Յուլյային հաջողվեց հաղթանակ տանել այդ մրցույթում։
Ըստ վարկածներից մեկի՝ Նաչալովայի վիճակի վատացմանը նպաստել է դատական քննությունը նախկին ընտրյալի՝ հոկեյիստ Ալեքսանդր Ֆրոլովի հետ։ Զույգը մոտ 5 տարի ապրել է չորս սենյականոց բնարանում, որն արտիստը ստացել էր նախկին ամուսնուց՝ Եվգենի Ալդոնինից։
Ֆրոլովը, ըստ Telegram-ի Mash ալիքի, փորձել է ստանալ բնակարանի կեսը եւ վճարել 20 մլն։ Սակայն մեկ տարի անց զույգը բաժանվել է, իսկ վերջերս երգչուհին հաստատել է, որ Ալեքսանդրն իրեն ոչինչ չի վճարել, ինչը նշանակում է, որ բնակարանն ամբողջությամբ իրեն է պատկանում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում