ՀՔԾ-ն շարունակում է նույն անհասկանալի գործելաոճը. ցանկանում են երկարաձգել Քոչարյանի կալանավորման ժամկետը
ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել ևս երկու ամսով երկարացնելու Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը, հաղորդում է Քոչարյանի պաշտպանական խումբը։
Դատական նիստը կկայանա վաղը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքից բացի, նախաքննական մարմինը մեկ ամիս ավելացրեց նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը:
Նախկին նախագահը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից։
Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՔԾ միջնորդությունը և երկու ամսով երկարացրել Քոչարյանի կալանքի ժամկետը։
Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

















































