Նյու Յորքում կբացվի արեւմտյան կիսագնդում ամենաբարձր դիտահարթակը
2020 թվականին այցելուների համար կբացվի արեւմտյան կիսագնդում ամենաբարձր դիտահարթակը, որտեղից հնարավոր կլինի տեսնել ամբողջ Նյու Յորքը: CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ The Edge կոչված հարթակը 335 մետր բարձրության վրա կկառուցվի Hudson Yards Tower երկնաքերի 100-րդ հարկում, որը հիմա կառուցում են Հուդզոնի Մանհեթեն կղզու արեւմտյան ափին՝ Hudson Yards շրջանում:
Եռանկյունաձեւ հարթակը երկնաքերի պատից 19,8 մետր առաջ կգա: Դրա կենտրոնական մասը պատրաստված կլինի բարձր ամրության ապակուց: Այցելուներին 60 վայրկյանում մինչեւ 100-րդ հարկ կբարձրացնի արագընթաց վերելակը: Հարթակի կողքին կգործեն ռեստորան եւ բար:
«The Edge հարթակը հրավիրում է այցելուներին ուղիղ դեպի երկինք եւ հիանալու Նյու Յորքի ոչ մի բանով չսահմանափակվող համայնապատկերով,- ասել է Hudson Yards Experience ընկերության գլխավոր կառավարիչ Ջեյսոն Հորքինը: - Անվանումն արտացոլում է ինչպես եզակի շինարարական լուծումը, որն օգտագործվել է հարթակի ստեղծման համար, այնպես էլ այն զգացումը, որ այցելուներն կունենան դրա եզրին հայտնվելով»:
Սպասվում է, որ առաջին այցելուները կկարողանան The Edge-ի վրա հայտնվել 2020 թվականին: Առայդմ Նյու Յորքի ամենաբարձր դիտահարթակներ են համարվում 320 մետր բարձրության վրա Empire State Building-ում եւ 259 մետր բարձրության վրա Rockefeller Center-ում տեղակայված հարթակները:
Hudson Yards շրջանի կառուցապատումը, որտեղ նախկինում երկաթուղի է եղել, ԱՄՆ-ում ամենախոշոր մասնավոր շինարարական նախագծերից է եւ գնահատվում է 28 մլրդ դոլար: Շինարարության ավարտից հետո այնտեղ կբացվի մոտ 100 խանութ եւ ռեստորան, կլինեն համերգասրահ եւ այգի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը