Հղի կնոջ ծխելը մեծացնում է երեխայի հանկարծամահության հավանականությունը
Հղի կնոջ կողմից օրական թեկուզ մեկ ծխախոտ ծխելը մեծացնում երեխայի կյանքի առաջին տարում չպարզված պատճառներով մանկական հանկարծամահության հավանականությունը: Այս մասին նշված է Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Սիեթլի Մանկաբուժության ինստիտուտից (ԱՄՆ) Տատյանա Անդերսոնը կարեւորում է ծխելուց մոր հրաժարվելը վաղ մանկական մահացության մակարդակի նվազեցման նպատակով: Անդերսոնը եւ նրա գործընկերները հետազոտության շրջանակում Microsoft-ի արհեստական ինտելեկտի միջոցով վերլուծել են ԱՄՆ ծննդատների տրամադրած տվյալները: Ընդհանուր առմամբ, խոսքը ծննդկանների 20 միլիոնից ավելի հիվանդությունների պատմությունների եւ 2007-2011 թվականներին մանկական հանկարծամահության 19 հազար դեպքերի մասին է:
Պարզվել է, որ ծխելը երեխաների շրջանում հանկարծամահության զարգացման ռիսկի լուրջ գործոն է: Ընդ որում՝ մահվան հավանականությունը 2 անգամ մեծացել է, եթե կինը օրական նույնիսկ մեկ ծխախոտից ավելի չի ծխել: Իսկ եթե խոսքը վերաբերում էր ծխախոտի ամենօրյա տուփին, ապա երեխայի հանկարծամահության հավանականությունը մեծանում էր մինչեւ 295 տոկոս: Հղիանալուն նախորդող ժամանակահատվածում ծխելուց հրաժարվելու դեպքում այդ հավանականությունը մեծանում էր միայն 1,5 անգամ:
Ստացած տվյալների հետ կապված՝ գիտնականները կոչ են անում ուժեղացնել հղի կանանց շրջանում ծխելու դեմ պայքարի միջոցառումները, քանի որ միայն ԱՄՆ-ում ծխախոտից հրաժարվելը թույլ կտար երեխաների շրջանում հանկարծամահության մակարդակը 22 տոկոսով նվազեցնել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում