Պետությունը ֆինանսավորելու է քաղցկեղի բուժման միայն մի մասը` վիրահատությունը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը պարզաբանել է, թե ինչ չափով է պետական բյուջեից վճարվելու քաղցկեղային բուժումը։
«Հաշվարկել ենք, որ մենք մեզ վրա կարող ենք վերցնել վիրահատությունների բեռը։ Կարող էինք այլ մասով վերցնել` քիմիայի մասով, ճառագայթայինի մասով, բայց մենք գիտակցում ենք, որ դա շատ ծանր բեռ է, մենք չէինք կարող բարձրացնել այդ ծանրաձողը։ Դրա համար բարձրացրել ենք այն ծանրաձողը, որն այս տարի կարող էինք։ Մյուս տարի բյուջեի աճով մենք միանշանակ անդրադառնալու ենք նաև քիմիային ու ճառագայթին»,– պարզաբանեց նախարարը։
Ինչ վերաբերում է մանկական քաղցկեղին, Արսեն Թորոսյանը չհերքեց, որ 30 տոկոս դեպքերում ծնողները գերադասում են երեխայի բուժումը կազմակերպել արտերկրում։ Իսկ Հայաստանում բուժվող երեխաների համար պետությունը վճարում է քիմիաթերապիայի կուրսի արժեքը, բայց առանց դեղերի։
«Առնվազն հիվանդի ծնողից չուզեն կատետր, չուզեն այլ փոխարինվող պարագաներ, չուզեն պալատի գումար և այլն»,– ասաց Թորոսյանը։
Ըստ Թորոսյանի, մանկական օնկոլոգիայի պետպատվերի ֆինանսավորումն այս տարի կազմում է 50 մլն դրամ։
Read more: https://armeniasputnik.am/armenia/20190311/17652636/petutyuny-finansavorelue-qaxckexi-bujman-miayn-mi-masy.html


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում