Քսենյա Սոբչակն ու Մաքսիմ Վիտորգանը հայտարարել են իրենց բաժանման մասին
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի, նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակն ու դերասան Մաքսիմ Վիտորգանը հայտարարել են իրենց հարաբերությունների ավարտի մասին: Այս մասին զույգը հանրությանը տեղեկացրել է Վիտորգանի Instagram-ի էջի միջոցով:
«Մենք ստիպված ենք հանրային կերպով մեկնաբանել մեր հարաբերությունները՝ վերջ տալու համար այս թեմայով բոլոր շահարկումներին: Մենք բավականին երկար ժամանակ առանձին ենք ապրում և ամեն մեկս մեր կյանքով: Քանի դեռ մենք ապրում էինք միասին՝ պահպանել ենք փոխադարձ հավատարմությունը: Մենք չենք կիսում ունեցվածքն ու առավել ևս մեր երեխային, որին շարունակում ենք մեծացնել՝ որպես նրան սիրող ծնողներ: Քսենյա Սոբչակ, Մաքսիմ Վիտորգան», - գրված է համատեղ հայտարարության մեջ:
Նշենք, որ զույգի բաժանման մասին լուրերը սկսել են շրջանառվել դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից, երբ երկրպագուները նկատել էին, որ Սոբչակն ու Վիտորգանն այլևս չեն կրում ամուսնական մատանիներ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում