Ո՞ր մթերքներից է պետք հրաժարվել բեռնաթափման օրը. դիետոլոգի խորհուրդները
Առջեւում հանգստյան օրեր եւ տոնական հավաքույթներ են եւ կանանց համար դժվար կլինի դիմակայել ինչ-որ համեղ կերակուր ճաշակելու գայթակղությանը (անգամ ի վնաս սեփական կազմվածքին): Կուշտ սնվելուց հետո գեղեիկ սեռի ներկայացուցիչները սովորաբար ծայրահեղությունների մեջ են ընկնում եւ խիստ դիետաների հետեւում՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում սակայն դիետոլոգ Հասմիկ Աբովյանը նշեց, որ ծայրահեղ միջոցները բացասաբար են անդրադառնում ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա:
Ինչպե՞ս նիհարել՝ առանց առողջությանը վնասելու
Փորձագետը վստահեցնում է, որ տոնական օրերին կուտակած կիլոգրամներից կարելի է արագ ազատվել, քանի որ տվյալ դեպքում ավելորդ քաշը հիմնականում ձեւավորվում է հեղուկի հաշվին: Այդ պատճառով շաբաթական բավական է ընդամենը մեկ բեռնաթափման օրը սեփական կազմվածքը կարգի բերելու համար:
Բեռնաթափման օրերից մեկի օրինակ է օրական 600 կալորիա օգտագործելը եւ աղից լիովին հրաժարվելը:
«Քաղցածություն չզգալու համար հարկավոր է ճիշտ մթերքներ ընտրել: Եթե բեռնաթափման օրը միայն ածխաջրեր ուտեք, ապա քաղցի զգացողությունը շատ ուժեղ կլինի, քանի որ դրանք մեծացնում են ախորժակը:
Բանն այն է, որ ածխաջրերը բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն եւ նպաստում են ինսուլինի արտանետմանը:
Այդ պատճառով բեռնաթափման օրը պետք է գրագետ սնվել՝ փորձելով նվազեցնել ածխաջրերի քանակը, ավելի շատ սպիտակուցային սնունդ, բանջարեղեն, կանաչեղեն ուտել, ինչպես նաեւ շատ հեղուկ խմել», - նշեց Աբովյանը:
Որպես լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն օգտակար կարող է լինել քնելուց առաջ մաքուր օդում զբոսանքը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում