ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք բացարձակ թափանցիկ ենք ռուս գործընկերների համար․ Փաշինյանի հարցազրույցը TASS-ին
Բրյուսել այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իր այցն ունի կոնկրետ նպատակ, և դա Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարումն է։
«Եվ ես ուզում եմ հատուկ շեշտել կարևոր դետալ․ մենք այս գործընթացում բացարձակ թափանցիկ ենք մեր ռուսաստանյան գործընկերների համար»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ Եվրամիությունը որևէ աշխարհաքաղաքական պայման չի դնում Հայաստանի առաջ այս բարեփոխումների իրականացման ժամանակ։ Փաշինյանի խոսքերով՝ բարեփոխումները հատկապես անհրաժեշտ են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների համատեքստում։

















































