Ֆաստ ֆուդն ինչպե՞ս է ազդում մեր օրգանիզմի վրա
Ֆաստ ֆուդի օգտագործումը մեր անոթների վրա ազդում է բջջային մակարդակում՝ դրանք պակաս առաձգական դարձնելով, պնդում են Իլինոյսի համալսարանից մասնագետները:
Գիտնականները երկու հետազոտություն են անցկացրել, եւ երկուսն էլ նշել են փոքր խտության լիպոպրոտեինների (ՓԽԼՊ) եւ դրանց պակաս հայտնի օքսիդացված տարբերակի միանշանակ վնասի մասին: Առաջին հետազոտության ժամանակ լաբորատոր մկներին (երկու խմբի էին բաժանված) կերակրել են հաշվեկշռված սնունդով կամ այսպես կոչված՝ Արեւմտյան սննդակարգով (շատ ճարպեր, ածխաջրեր, քիչ սպիտակուց եւ ֆաստ ֆուդ): Երկրորդ խմբի մկների անոթներն առաձգականությունն արագ կորցրել են:
Իսկ մարդու էնդոթելային բջիջներով (կազմում է անոթների ծածկույթը) հետազոտությունը ցույց է տվել, որ ՓԽԼՊ-ն եւ դրա օքսիդացված տարբերակը բջջային թաղանթներին ստիպել է ավելի կարծր եւ հաստ դառնալ, իսկ արդյունքում բացասական էֆեկտը մեծացել է:
Հետաքրքիր է, որ բացասական էֆեկտի համար բավական էր շատ քիչ քանակությամբ օքսիդացված ՓԽԼՊ, որպեսզի բջջային թաղանթը վատթար ուղղությամբ փոխվեր: Հայտնի է, որ օքսիդացված ՓԽԼՊ-ները նպաստում են նստվածքների առաջացմանը եւ անոթների խցանմանը, ինչը մեծացնում է գլխուղեղի ու սրտի կաթվածների եւ շատ այլ խնդիրների առաջացման հավանականությունը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում