Տարիքին զուգահեռ՝ մարդու մոտ կյանքի նկատմամբ ավելի դրական հայացք է ձեւավորվում. գիտնականներ
Տարիքին զուգահեռ՝ մարդու մոտ կյանքի նկատմամբ ավելի դրական հայացք է ձեւավորվում: Գիտնականները պարզել են, որ մարդը որքան մեծանում է, այնքան ավելի քիչ է կենտրոնանում բացասական զգացումների վրա:
Հետազոտության շրջանակում 10-ից մինչեւ 85 տարեկան մոտ 10 հազար մարդ հանձնել է էմոցիոնալ զգայունության թեստ, փոխանցում է Medical Express-ը: Թեստն օգնել է, մասնավորապես, որոշել, թե մարդը որքան լավ է զգացումները որոշում ըստ դեմքի արտահայտության:
Փորձարկվողները փորձի ընթացքում ցուցադրվող պատկերներում պետք է որոշեին ամենաչարացած եւ ամենաուրախ դեմքերը: Գիտնականները դրա շնորհիվ հնարավորություն են ստացել գնահատելու, թե որ տարիքում են դիտվում արտաքին էմոցիոնալ դրսեւորումների ընկալման փոփոխությունները:
Պարզվել է, որ դեմքի զայրացած արտահայտության ընկալունակությունը սաստիկ մեծացել է դեռահասության վաղ եւ միջին տարիքում: Հենց այս տարիքում են դեռահասներն առավել հակված բուլինգին (թունավորմանը):
Մինչդեռ ծերանալուն զուգահեռ՝ վախի եւ զայրույթի դրսեւորումների հանդեպ զգայունությունը նվազում է, մինչդեռ ուրախության նշանների հանդեպ ընկալունակությունն անփոփոխ է մնում:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում